13:15 11.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորություն անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Ողջունելով Արփինե Սարգսյանին՝ Բեռնար Քվանտենը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց ամրապնդման ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Անվտանգության և Ներքին գործերի նախարարը վերահաստատել է Հայաստանի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնելու Բելգիայի պատրաստակամությունը։
Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է նախարար Քվանտենին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը, կառուցվածքը, ինչպես նաև ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտում։
Միգրացիոն քաղաքականության շրջանակում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ներկա փուլը և ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունները՝ ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։
Կողմերը քննարկել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ համագործակցված պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման և փորձի փոխանակման հնարավորությունները։
Բելգիայի Անվտանգության և Ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման և տեղեկատվության օպերատիվ փոխանակման նպատակով կապի սպաների ներգրավման անհրաժեշտությունը։
Կողմերը վերահաստատել են նախարարությունների միջև փոխայցերի կազմակերպման, ինչպես նաև փրկարարների և ոստիկանության ծառայողների վերապատրաստմանն ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը։
14:12 30.07.2025
Դատարանը վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեղավոր ճանաչեց Արամ ՆավասարդյանինԴատարանը մեղավոր ճանաչեց վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդին՝ Արամ Նավասարդյանին՝ 2022 թվականին Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը վերդիկտը (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի որոշումը) հրապարակեց հուլիսի 30-ին: Դատարանը որոշեց Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության […] ...
14:11 30.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 31-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Մանանդյան, Ղարիբջանյան, Հ. Հովհաննիսյան, Նորագավիթի 1-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցների և Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:00 30.07.2025
Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է աշխարհում ոչ մեկի մոտ չհանդիպող արյան խումբՀնդկաստանի հարավում գտնվող Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, որը նախկինում աշխարհում որևէ այլ մեկի մոտ չէր հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է The New Indian Express-ը։ Հրատարակության համաձայն՝ հայտնաբերումը կատարվել է Քոլար շրջանի 38-ամյա բնակչի սրտի վիրահատության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Նրա արյան խումբը՝ O Rh+-ը, ամենատարածվածն է, սակայն […] ...
13:48 30.07.2025
15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել ՊաղեստինըՆյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […] ...
13:35 30.07.2025
ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...
13:22 30.07.2025
470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...