13:43 11.06.2025
Օրենքի նախագիծը հիմնականում վերաբերում է հսկիչ նշանների համակարգի կամ նույնականացման միջոցներով հետագծելիության համակարգի բարելավմանն ու կատարելագործմանը. այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ քննարկմանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Զեկուցողը նշել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությունների առաջին խումբ վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների (QR կոդեր) համակարգում հետագծելիությունն ապահովվում է շղթայի սկզբում՝ արտադրողի եւ ներմուծողի մոտ եւ վերջում՝ ՀԴՄ-ով վաճառքի ժամանակ: Բայց կան դեպքեր, երբ դրանք չեն ֆիքսվում. ոչ միշտ է վաճառքն իրականացվում ամբողջական ապրանքներով, այլ կատարվում է մաս-մաս: Օրինակ՝ հանրային սննդի օբյեկտներում կամ հյուրանոցներում մատուցվող ծառայությունների դեպքերում: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է օրենքում սահմանել լիազորող նորմ՝ ըստ որի, Կառավարությունը կսահմանի այն դեպքերը եւ կարգը, երբ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Երկրորդ խումբ փոփոխություններն առնչվում են տուգանքների կիրառմանը: Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ ներկայում հարկային մարմնին տեղեկատվություն չփոխանցելը հավասարեցված է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտմանը, որի համար տուգանք է սահմանված:
Զեկուցողը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել տուգանքների նոր սանդղակ: Այսպիսով, նախատեսվում է յուրաքանչյուր նույնականացման միջոցը շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատերին տուգանել 30 հազար դրամի չափով: Այս մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը: Նույն խախտումը հաջորդող մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով. սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը: Իսկ նույն ժամանակաշրջանում խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Այս դեպքում սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:
Ներկայացված փոփոխություններից մեկով էլ առաջարկվում է կիրառվող հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի կարգավորումներին՝ նախատեսելով դրանք որպես թեմատիկ ստուգման դրույթներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքի նախագծին եւ առաջարկել այն խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 24-ժամյա ռեժիմով:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
19:07 13.06.2025
Նեյմարն առաջարկ է ստացել ԹուրքիայիցԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Թուրքիա, հայտնում է Fanatik-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»: Թուրքական ակումբը 1+1 ձևաչափով պայմանագիր է առաջարկել բրազիլացի աստղին: Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում «Սանթոսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: ...
19:03 13.06.2025
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով. «Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»: Միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական […] ...
18:57 13.06.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված […] ...
18:52 13.06.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին: ...
18:47 13.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան և Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացումն […] ...
18:42 13.06.2025
Netflix-ը ՊՍԺ-ի մասին ֆիլմ կնկարիՀանրահայտ Netflix ընկերությունը փաստագրական սերիալ կթողարկի ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթական մրցաշրջանի մասին, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ֆիլմը պատմելու է ակումբի ներքին խոհանոցի և Չեմպիոնների լիգայում գրանցած տրիումֆի մասին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա աշխարհի ակումբային առաջնությունից հետո: ...