Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

15:12 11.06.2025

Կարիբյան ծովի հատակին հայտնաբերվել է խորտակված նավ, որում գտել են ոսկու, արծաթի և գոհարների շտեմարան՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգ (21 միլիարդ դոլար) արժողությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։

Իսպանական «Սան Խոսե» նավի գանձերը, թվում էր, մեկընդմիշտ կորել էին 1708 թվականին նավի խորտակումից հետո:

Բրիտանական թագավորական նավատորմի սպա Չարլզ Վեյջերի կողմից ղեկավարվող ջոկատը կանգնեցրել էր գանձերով լի նավը Կոլումբիայի Կարտախենա քաղաքից ոչ հեռու գտնվող Բարու կղզու մոտ և հարձակում սկսել, սակայն պայթյունների պատճառով նավն ընկղմվել էր ծովի հատակը:

Գանձը Պերուից տեղափոխվում էր Իսպանիա՝ ֆինանսավորելու իսպանական ժառանգության համար պատերազմը Բրիտանիայի և նրա դաշնակիցների դեմ:

«Սան Խոսե»-ում հայտնաբերված, ներկայիս փոխարժեքով 16 միլիարդ ֆունտ ստեռլինգ գնահատվող գանձերը ներառում են ոսկե և արծաթե մետաղադրամներ, մարգարիտներ, զմրուխտներ և այլ թանկարժեք քարեր։

Բարու կղզու մոտ՝ ծովի հատակին, նավը հայտնաբերվել է 2015 թվականին։ Ըստ Կոլումբիայի մասնագետների՝ այն հենց «Սան Խոսե»-ն է։ Ստորջրյա դրոնների միջոցով նրանք լուսանկարել են նավի վրա և դրա շուրջը գտնվող բեռը։

Պատկերների վերլուծությամբ պարզվել է, որ նավում կան արծաթե մետաղադրամներ, որոնք հատվել են 1707 թվականին, Լիմայի դրամահատարանի հարգադրոշմով։ Մյուս գտածոները ներառում են չինական ճենապակյա իրեր՝ Կանսի կայսեր ղեկավարման ժամանակաշրջանից (1662-1722 թթ.) և թնդանոթների վրա արված գրություններ, որոնք թվագրվում էին 1665 թվականին։

Նավի բեկորների սեփականության պահանջներ են ներկայացրել Կոլումբիան, Իսպանիան, Պերուն, տարածքի բնիկները, Glocca Morra գանձեր որոնող ընկերությունը, որը պնդում է, որ հայտնաբերել է խորտակված նավը դեռևս 1981 թվականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Լահբիբին

20:43 13.06.2025

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Լահբիբին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար […] ...

Լոռիում կատարված ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով․ կան ձերբակալվածներ

20:33 13.06.2025

Լոռիում կատարված ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով․ կան ձերբակալվածներ

Հունիսի 12-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Թումանյանի պահպանության բաժնի մի ոստիկան Հաղպատ գյուղում ծառայության ընթացքում ճանապարհին նկատել է արյունոտ դեմքով մի քաղաքացու և մոտեցել նրան: Քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ երկու հոգի իրեն ծեծել են, դանակի սպառնալիքով հափշտակել 100 դոլար, 13 հազար դրամ ու փաստաթղթերը և փախել։ Ստանալով ահազանգը` Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն […] ...

Tasnim. Իսրայելը կրկին փորձել է հարձակվել Իրանի Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

20:24 13.06.2025

Tasnim. Իսրայելը կրկին փորձել է հարձակվել Իրանի Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

Իսրայելի զինված ուժերը կրկին փորձել են հարձակվել իրանական Ֆորդոու միջուկային կենտրոնի վրա, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Կում քաղաքի մոտ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ չնայած այն հանգամանքին, որ իսրայելական կողմը երկու հրթիռային հարված է հասցրել Կում քաղաքին, միջուկային կենտրոնին որևէ վնաս չի հասցվել։ ...

Հայտնի է Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը Ձյուդոյի ԱԱ-ում

20:13 13.06.2025

Հայտնի է Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը Ձյուդոյի ԱԱ-ում

Բուդապեշտում կայացել է ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկող ստուգատեսում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի. 60 կգ քաշային կարգում հանդես կգա 20-ամյա գյումրեցի Աշիկ Անդրեյանը: Հայ մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյի դեմ: Հաղթելու դեպքում Անդրեյանը քառորդ եզրափակչում կարող է հանդիպել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գեորգի […] ...

SHANTNEWS

20:00 13.06.2025

SHANTNEWS

Իսրայելի հարվածից հետո Նաթանզի միջուկային օբյեկտում հայտնաբերվել է միջուկային աղտոտում

19:55 13.06.2025

Իսրայելի հարվածից հետո Նաթանզի միջուկային օբյեկտում հայտնաբերվել է միջուկային աղտոտում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԵԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կայանում հայտնաբերվել է որոշակի միջուկային աղտոտում՝ Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Anadolu-ն, այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Նաթանզը համարվում է Իրանի ամենախոշոր միջուկային օբյեկտներից մեկը՝ տեղակայված Իսֆահանի նահանգում։ Քամալվանդին նշել է, որ Իսրայելը […] ...

BACK_TO_TOP