19:23 13.06.2025
Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաեւ 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները: Արական սեռի դիմորդների պարագայում անփոփոխ են թողնվում պարտադիր զինվորական ծառայության անցած լինելու վերաբերյալ կարգավորումները:
Վերոնշյալ փոփոխություններն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում նախատեսվող նոր կարգավորումները ներկայացնելիս:
Առաջարկվում է ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց, այլ երկու ամիս հետո: Առնվազն բակալավրի որակավորում ունեցող եւ ՆԳ նախարարության կրթահամալիրում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած անձինք կնշանակվեն համայնքային ոստիկանի պաշտոնում, իսկ ոստիկանության ստորաբաժանումների առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողները համայնքային ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կնշանակվեն կրթահամալիրի վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
Համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած շրջանավարտներին կշնորհվի առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում: Այդ շրջանավարտները եւ վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած ոստիկանության ծառայողները կհամարվեն ատեստավորում անցած եւ բացի աշխատավարձից կստանան նաեւ ատեստացիայի արդյունքում ձեւավորված հավելավճարները: Միջին խմբի պաշտոնում նշանակվելու, լեյտենանտի կոչում ստանալու եւ գերազանց ատեստավորվելու դեպքում աշխատավարձը կկազմի շուրջ 500.000 դրամ:
Նախաձեռնությամբ նախատեսվում է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված որոշ դրույթների վերանայում: Խոսքը վերաբերում է ոստիկանության ծառայողի՝ կրոնական կազմակերպությունների անդամակցելու արգելքին, ինչպես նաեւ տարբեր պատճառներով, բայց անհիմն աշխատանքից ազատված եւ հետագայում վերականգնված լինելուն: Այս ժամանակահատվածի համար գործող կարգավորմամբ միայն առաջին երեք ամիսն է փոխհատուցվում: ՍԴ-ն գտնում է, որ ամբողջ ժամանակահատվածը պետք է վճարվի: Արմեն Մկրտչյանի խոսքով գործնականում այդպես էլ արվում է, եւ այժմ օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ հատկապես համայնքային ոստիկանությունում կադրերի համալրման խնդիր կա, եւ տարիքային շեմի վերանայմամբ հնարավորություն է տրվում մարդկանց համակարգում անցնելու ծառայության: Պատգամավորն առաջարկել է ոստիկանության համակարգի ծառայողների վերին շեմի տարիքային փոփոխություն եւս կատարել, ինչպես քաղաքացիական ծառայության համակարգում է:
Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ առաջարկը կքննարկվի:
Քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
11:21 14.06.2025
Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՍկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...
11:11 14.06.2025
Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-իԻսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...
11:04 14.06.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...
10:49 14.06.2025
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:35 14.06.2025
Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...
10:22 14.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր ՍթարմերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...