Մենք ցանկանում ենք լինել տեխնոլոգիական զարգացման գլոբալ արժեշղթայի մաս. Հակոբ Արշակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Մենք ցանկանում ենք լինել տեխնոլոգիական զարգացման գլոբալ արժեշղթայի մաս. Հակոբ Արշակյան

15:23 11.06.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 11-ին մասնակցել է Երեւանում մեկնարկած «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ ֆորում 2025-ին:

Եռօրյա համաժողովի նպատակն է միավորել քաղաքականություն մշակողներին, դիվանագետներին, բիզնեսի առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քննարկել իրագործելի առաջարկներ՝ անկայուն աշխարհում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, պանելային քննարկման ընթացքում խոսել է Հայաստանի որդեգրած քաղաքականության, տեսլականի մասին, թե ինչպես տեխնոլոգիաների եւ նորարար գործընկերությունների միջոցով կայունություն գտնել անկայուն աշխարհում:

«Կարծում եմ՝ ներկայիս աշխարհաքաղաքական տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ են առաջանում տեխնոլոգիաների կտրուկ զարգացման պատճառով, որոնք փոխում են ոչ միայն մեր կյանքը, այլեւ պետությունների քաղաքականություններն ու կարողությունները: Հայաստանը բավականին երկար ժամանակ է տեխնոլոգիաները համարում է առաջնահերթ պետական բոլոր քաղաքականություններում: Մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչը չափազանց կարեւոր քաղաքական որոշում էր. նպատակն է եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք ցանկանում ենք լինել տեխնոլոգիական զարգացման գլոբալ արժեշղթայի մաս»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ Կառավարության կողմից ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակն է ոչ միայն օգնել տեղական ընկերություններին, այլեւ բարենպաստ պայմաններ ստեղծել միջազգային կազմակերպությունների համար:

ԱԺ փոխնախագահի խոսքով հարյուրավոր ընկերություններ արհեստական բանականության, կենսաբժշկության, ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում գիտահետազոտական կենտրոններ են տեղակայել Հայաստանում:

Խոսելով ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանի սահմանների բացումը.

«Սահմանների բացումը կստեղծի իրատեսական ընդգրկուն հնարավորություններ ոչ միայն տնտեսության համար: Տարածաշրջանում կհաստատվի եւ կամրապնդվի հարատեւ խաղաղություն: Բոլոր մասնակիցների շահերից է բխում տարածաշրջանում ունենալ խաղաղություն եւ կայունություն, եթե այնտեղով միլիարդավոր դոլարների ապրանքաշրջանառություն կա»:

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է կրթության կարեւորությունը: Նրա կարծիքով կրթական համակարգն է, որ պետք է մարդկանց սովորեցնի օգտվել արհեստական բանականությունից եւ ստեղծել ներուժ՝ փոխելու խաղի կանոնները, իսկ երկիրը դարձնել մրցունակ պետություն:

Հակոբ Արշակյանը կարեւորել է Սփյուռքի հետ համագործակցելու անհրաժեշտությունը, Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունների եւ ուղիների բացահայտումն ու կիրառումը:

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար՝ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը: Նա նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը զգալիորեն զարգացել են փոխայցելությունների եւ տարբեր համագործակցությունների միջոցով: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների ջանքերով կստեղծվեն համագործակցության նոր եզրեր՝ հնարավոր բոլոր ոլորտներում:

Հակոբ Արշակյանը խոսել է Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ընդգծելով, որ այն տարածաշրջանին կբերի ոչ միայն բարգավաճում եւ կայուն խաղաղություն, այլեւ` տնտեսական, լոգիստիկ իրատեսական փոխհամագործակցության ընդգրկուն հնարավորություններ:

Ամփոփելով՝ ԱԺ նախագահի տեղակալը դիմել է Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդներին՝ հորդորելով ուսումնասիրել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հսկայական հնարավորությունները, սովորել եւ կիրարկել դրանք, ինչը կընձեռի մեծ հնարավորություններ:

Հակոբ Արշակյանը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին՝ անդրադառնալով տեխնոլոգիաների եւ ներդրումների խթանմանը, էներգետիկ անվտանգության առաջխաղացմանը, քաղաքացիական հասարակության ներգրավվածության ուժեղացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Tasnim. Իսրայելը կրկին փորձել է հարձակվել Իրանի Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

20:24 13.06.2025

Tasnim. Իսրայելը կրկին փորձել է հարձակվել Իրանի Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

Իսրայելի զինված ուժերը կրկին փորձել են հարձակվել իրանական Ֆորդոու միջուկային կենտրոնի վրա, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Կում քաղաքի մոտ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ չնայած այն հանգամանքին, որ իսրայելական կողմը երկու հրթիռային հարված է հասցրել Կում քաղաքին, միջուկային կենտրոնին որևէ վնաս չի հասցվել։ ...

Հայտնի է Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը Ձյուդոյի ԱԱ-ում

20:13 13.06.2025

Հայտնի է Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը Ձյուդոյի ԱԱ-ում

Բուդապեշտում կայացել է ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկող ստուգատեսում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի. 60 կգ քաշային կարգում հանդես կգա 20-ամյա գյումրեցի Աշիկ Անդրեյանը: Հայ մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյի դեմ: Հաղթելու դեպքում Անդրեյանը քառորդ եզրափակչում կարող է հանդիպել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գեորգի […] ...

SHANTNEWS

20:00 13.06.2025

SHANTNEWS

Իսրայելի հարվածից հետո Նաթանզի միջուկային օբյեկտում հայտնաբերվել է միջուկային աղտոտում

19:55 13.06.2025

Իսրայելի հարվածից հետո Նաթանզի միջուկային օբյեկտում հայտնաբերվել է միջուկային աղտոտում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԵԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կայանում հայտնաբերվել է որոշակի միջուկային աղտոտում՝ Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Anadolu-ն, այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Նաթանզը համարվում է Իրանի ամենախոշոր միջուկային օբյեկտներից մեկը՝ տեղակայված Իսֆահանի նահանգում։ Քամալվանդին նշել է, որ Իսրայելը […] ...

Սինթետիկ թմրամիջոց ու դանակ պահող երիտասարդին ոստիկանները ձերբակալել են

19:49 13.06.2025

Սինթետիկ թմրամիջոց ու դանակ պահող երիտասարդին ոստիկանները ձերբակալել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով հունիսի 11-ին Շենգավիթում ձերբակալել և վարչություն են տարել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց և դանակ։ Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […] ...

Գավառում կանցկացվի Արհեստների 4-րդ միջազգային փառատոնը

19:44 13.06.2025

Գավառում կանցկացվի Արհեստների 4-րդ միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Արհեստների միջազգային փառատոնը յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերից մեկում մեկտեղում է ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին՝ Հայաստանից և արտերկրից։ 2025 թվականին փառատոնը կհանգրվանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ […] ...

BACK_TO_TOP