17:12 25.09.2018
Գյումրիի ծննդատունը նոր տնօրեն ունի: Այսօր կայացել է թափուր պաշտոնի համար մրցույթը: Տնօրենի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 4 թեկնածու, բոլորն էլ ծննդատան աշխատակիցներ, բայց նրանցից միայն երկուսն էր մրցույթին ներկայացել՝ ծննդատան բժիշկներ Լիանա Աբրահամյանը և Էդգար Սուքիասյանը: Մյուս երկուսը, այդ թվում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, թեկնածությունն առաջադրել են, բայց մրցույթին չէին եկել: Տնօրենի ընտրությունն անցկացվել է 3 փուլով: Երկու թեկնածուներից Էդգար Սուքիասյանն է հասել վերջին` երրորդ փուլին և ներկայացրել բուժհաստատության զարգացման իր ծրագիրը, որտեղ առաջնայինը պարտքերի մարումը և Գյումրիի ծննդատունը մրցունակ դարձնելն է:
Հիշեցնենք՝ Գյումրիի ծննդատունը մայիսից ղեկավարում էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ դրան նախորդել էին նշանակված նոր տնօրենի դեմ բողոքի ակցիաները և ծննդատան ֆինանսական ճգնաժամի շուրջ իրավապահների ուսումնասիրությունները:
Գյումրիի ծննդատունը շուրջ 30 մլն դրամի պարտք ունի, նաև մասնագետներով համալրելու խնդիր ունի: Բոլոր այս խնդիրները հանգեցրել էին նրան, որ օրակարգում երկար ժամանակ մնում էր ծննդատան լուծարման հարցը: Նոր կառավարությունում մոտեցումը փոխվել է ՝ լուծարում ծննդատանը չի սպառնում:
«Պետք է հասկանանք պատճառը որն է: Գուցե ոչ թե որակյալ մասնագետների, այլ բարեհամբույր մասնագետի պատճառն է: Գուցե ոչ թե որակյալ մասնագետի, այլ երիտասարդ մասնագետի պակասն է: Պետք է խնդիրները հասկանանք: Գյումրիի ծննդատունը շատ խնդիրներ ունի: Ծննդատունը հայտնվել է այնպիսի վիճակում, որ քննարկվում էր առհասարակ լուծարման խնդիրը, սակայն մեր պաշտոնավարման արդյունքում այդ հարցը քննարկումից դուրս եկավ և գնացինք Գյումրիի ծննդատան զարգացման և խնդիրների լուծման ճանապարհով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը:
Ծննդատան զարգացման ծրագրերի հեղինակն ու կառավարիչը նոր տնօրենը պետք է լինի: Հանձնաժողովը 6 կողմ և 1 դեմ ձայներով Գյումրիի ծննդատան տնօրեն է ընտրել Էդգար Սուքիասյանին:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...