Քննարկվել են բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Քննարկվել են բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր

18:54 26.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Քննարկվել են Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի, Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի ֆեդերացիաներից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների ղեկավար կազմերից:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել տարբեր կառույցների համակարգված աշխատանքի և գործադրած ջանքերի համար, որոնց շնորհիվ այս տարի արդեն իսկ պատշաճ կերպով անցկացվել են տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը և կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ նմանօրինակ խոշոր մրցաշարերի անցկացման նախորդ փորձը, պետք է միջգերատեսչական ջանքերն ու համագործակցված աշխատանքն իրականացնել կազմակերպված՝ բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունները ևս պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ժաննա Անդրեասյանը այն կարևորել է ինչպես միջազգային մարզական քարտեզում Հայաստանի դիրքի ամրապնդման, այնպես էլ խաղային մարզաձևերի մասսայականացման և տարածման տեսանկյունից:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը տեղեկացրել է՝ հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությանը նախատեսվում է հյուրընկալել 21 երկրի շուրջ 400 մասնակցի: Առաջնության հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում: Թիմերը մարզումները կանցկացնեն Գազպրոմ Արմենիայի ուսումնասպորտային համալիրում:

Հայաստանի հավաքականի հանդիպումները կցուցադրվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը՝ Հայաստանի և ևս 15 երկրի մասնակցությամբ: Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն: Առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 60 հանդիպում Գազպրոմ Արմենիայի ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

Նիստի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, մրցաշարերի անվտանգային հարցերի ապահովման, շտապ օգնության ծառայության, ինչպես նաև գույքային համալրման հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև կազմակերպչական մի շարք այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP