Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը

19:08 26.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությամբ կայացել է ԵՄ-Հայաստան կրթական ոլորտի երկխոսության տեխնիկական կոմիտեի հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կրթության ռազմավարության իրականցման ընթացքը և ԵՄ-ի բյուջետային աջակցության առաջընթացը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով գործընկերների հետ երկխոսությունը ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի և կրթության ոլորտում բարեփոխումների շրջանակում: «Կարևոր ենք համարում խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ կրթության բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի ոլորտում երկխոսության կայացմամբ, լեզվական քաղաքականության ոլորտում եվրոպական փորձի ակտիվ ներգրավմամբ, երիտասարդական քաղաքականության իրականացմամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռի ամփոփելու բարեփոխումների առաջընթացները և արձանագրելու այն դժվարությունները, որոնք ծագում են կրթության զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում:

Որակյալ կրթության հասանելիության ապահովում

«Մեր ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով, և դրանցից մեկը որակյալ կրթության հասանելիության ապահովումն է, և այս ուղղությամբ մասնավորապես, կարևոր է ՀՀ կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ որոշակի դպրոցներ և մանկապարտեզներ հանձնվել են շահագործման և որոշակի թվով երեխաներ հնարավորություն ունեն ավելի լավ պայմաններում կրթություն ստանալու:

Սեպտեմբերին բավականին մեծ ծավալով նոր ուսումնական հաստատությունների բացում ենք նախատեսում և հուսով ենք, որ մինչ 2026 թվականը մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խոստացած բոլոր ցուցանիշները լիարժեք ապահովվեն։

Հասանելիության տեսակետից հատկապես ուզում եմ շեշտադրել, որ մեզ համար շատ կարևոր թիրախ է նաև բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության ապահովումը: 2024 թվականի ամփոփ տվյալներով արդեն շուրջ 75 տոկոս նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկում է գրանցվել, բայց անելիքներ շատ կան»,- ասել է Արաքսիա Սվաջանը:

Ենթակառուցվածքներ

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ հնարավոր չէ խոսել որակյալ կրթության մասին, եթե ենթակառուցվածքները բավարար գույքային ապահովվածություն չունեն: Այդ ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք. «Բոլոր նորակառույց դպրոցները ամբողջությամբ ապահովվում են նոր գույքով, ԲՏՃՄ լաբորատորիաներով։ Բոլոր դպրոցների լաբորատորիաներով հագեցումը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի ավարտը: Այս պահին շուրջ 650 դպրոցներ ապահովված են լաբորատոր ենթակառուցվածքով։ Լաբորատորիաների հիմնումը ԵՄ բյուջետային աջակցության մեր թիրախներից մեկն է»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով նաև ներառականության ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

«Դպրոցական սնունդ» ծրագիր

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքներին՝ նշելով, որ բոլոր մարզերում տարրական դասարանների տաք սնունդ է ապահովվում։ Նախատեսվում է տաք սննդի փորձնական ծրագիր իրականացնել միջին դպրոցում՝ ծնողական համայնքի հետ համագործակցությամբ:

Կրթության բովանդակություն

«Կրթության բովանդակության ապահովումը ամենակարևոր առաջնահերթություններից է՝ բոլոր մակարդակներում բարելավել կրթությունը և բնականաբար նախադպրոցական, դպրոցական նաև մասնագիտական կրթության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում՝ կրթության բովանդակությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Կրթական հաստատությունների կառավարում

Նախարարի տեղակալի նշմամբ՝ կրթական հաստատությունների կառավարման արդյունավետությունը բարեփոխումների կարևոր ուղղություններից է, ինչից և կախված է կրթության որակը: «Այս ուղղությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում, որտեղ ներդրվել է կառավարման նոր համակարգը: Այս տարվա ավարտի դրությամբ ավելի քան 500 դպրոցներ անցած կլինեն կառավարման նոր համակարգի, և սա ևս ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի թիրախներից մեկն է: Բայց այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ տնօրենների նշանակման, տնօրենների հավակնորդների կարողությունների զարգացման հետ կապված»,- հայտնել է նախարարի տեղակալը՝ նշելով, որ ԵՄ տեխնիկական աջակցության շրջանակում իրականացվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» փորձնական ծրագիրը՝ դպրոցների տնօրենի պաշտոնին հավակնողների համար։

Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ

«Մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈւ/ համակարգում հատկապես կարևորում ենք մասնավորի հետ համագործակցությունը, որը, վստահաբար, կառավարման տեսակետից առավել մեծ հնարավորություններ է ստեղծելու նաև որակի բարձրացման առումով»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:

Դասավանդողների կարողությունների զարգացում, վերապատրաստումներ

Որպես կրթության որակի վրա ուղղակի ազդեցություն՝ Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է դասավանդողների կարողությունների զարգացումը, որն իրականացվում է ատեստավորման տարբեր ձևաչափերով:

Նրա տեղեկացմամբ՝ ԵՄ տեխնիկական աջակցության շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ իրականացվել են էլեկտրոնային դասընթացների մշակման աշխատանքներ. այժմ նախատեսվում է դրանք թվայնացնել։ Ամփոփելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանն իրազեկել է, որ քննարկումների փուլում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները:

Երիտասարդության ոլորտի նոր օրենքի ընձեռած հնարավորությունների մասին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է վերջերս ուժի մեջ մտած «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, իրականացվել է ոչ միայն երիտասարդների համար և երիտասարդների հետ, այլև երիտասարդների կողմից՝ ընդգրկելով երիտասարդական հասարակական կառույցների և 1000-ից ավելի անհատ երիտասարդի: Այդպիսով, օրենքի մշակման գործընթացում ապահովվել է բարձր մասնակցայնություն: Արթուր Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է օրենքի ընձեռած հնարավորությունները:

«Երիտասարդական քաղաքականության առանցքում երիտասարդների կարողությունների զարգացումն է, ակտիվ քաղաքացիության ձևավորումը, մարզաբնակ երիտասարդների ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը: Օրենքով սահմանված է ՀՀ համայնքներում երիտասարդական կենտրոնների առկայությունը, որն այժմ ակտիվորեն իրականացվում է պետություն-ՏԻՄ-մասնավոր հատված համագործակցությամբ: Հաստատվել է կենտրոնի ուղեցույցը, մշակվում են գործունեության մեթոդաբանությունը, երիտասարդական աշխատողի համակարգի ներդրումը, երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցության մեթոդաբանությունը: Խրախուսելով երիտասարդական նախաձեռնող խմբերին՝ նպատակն է նպաստել տարածքային համաչափ զարգացմանը, հնարավորություն տալ ինքնակազմակերպվող երիտասարդներին ապագայում ձևավորելու հասարակական կազմակերպություն, հիմնադրամ և այլն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնող խմբերին աջակցության մեթոդաբանության մշակումը ներառված է «ԵՄ-ն հանուն կրթության» բարեփոխումների ծրագրում:

Զուգահեռ իրականացվել է ՏԻՄ-երի և քաղհասարակության ներկայացուցիչների կարողությունների զարգացման ծրագիր: Իրականացվում է նաև երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիր. այս տարի նախորդ 24-ի փոխարեն կվերապատրաստվի 50 մասնակից:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը նշել է, որ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները ԵՄ պատվիրակության օրակարգում են, և ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը: «Ծրագրերի նոր շրջափուլ է մեկնարկում 2025-2027 թվականների համար: Ներկայում կարևոր է արձանագրել այն առաջընթացը, որ գրանցել ենք, որպեսզի հստակեցնենք հետագայում իրականացվելիք կարևոր քայլերը»,- ասել է նա:

Աշխատաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև ԵՄ տեխնիկական աջակցության, ըստ բաղադրիչների, արդյունքային ցուցանիշների քննարկում։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ ոլորտային պատասխանատուները ներկայացրել են հանրակրթության, միջին մասնագիտական կրթության, բարձրագույն կրթության, երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և հիմնական արդյունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP