14:25 27.06.2025
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որոշում էր կայացրել, որ գնալու է իրավապահ մարմինների հետ և գնում էր, որպեսզի նստի նրանց մեքենան, սակայն այդ պահին տարածքում հավաքված քաղաքացիները թույլ չեն տվել, որ Միքայել սրբազանը նստի ավտոմեքենան։
«Միքայել սրբազանը իր ազնվական որոշումը կայացրեց, որ ինքը պետք է գնա, որովհետև ինքը հանցագործ չէ, և կգնա, եթե կարող են հաստատել իր հանցագործությունները, այդ պարագայում այլևս ուրիշ գործողություններ կլինեն։ Ուզում եմ ասել, որ Միքայել սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, և ժողովուրդը նրան թույլ չտվեց նստել այդ ավտոմեքենան»,- պատմեց նա։
Նա նաև ներկայացրեց, որ վաղուց ծրագրված է եղել, որ հունիսի 27-ին Մայր Աթոռում պետք է անցկացվեր Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերի քահանայական հավաքը՝ հավելելով, որ տարիներ ի վեր այդ հավաքը ղեկավարում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հունիսի 27-ին իրավապահ մարմինները մտել են Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել այն հայտարարության համար, որ Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում իրականացվի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ իրավապահները եկել են իր հետևից, և ինքը պատրաստ է գնալ նրանց հետ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ևս հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր փաստաբանի ուղեկցությամբ կգնա իրավապահների հետ, իսկ մյուս հոգևորականները վեհարանում ժողով կանցկացնեն ու կորոշեն իրենց հետագա անելիքները։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր գնալ իրավապահների հետ, սակայն այն պահին, երբ նա պատրաստվում էր նստել ավտոմեքենան, հրմշտոց սկսվեց, որից հետո նա վերադարձավ և շարժվեց Վեհարանի ուղղությամբ։ Ավելի ուշ հոգևորականների մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...