15:12 27.06.2025
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ բացելով «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով հունիսի 27-ին հրավիրված խորհրդարանական լսումները: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, գիտնականներ, ուսանողներ, շահագրգիռ այլ անձինք:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ լսումներին մասնակցելու ցանկություն էր հայտնել ավելի քան 300 հոգի, որոնց մի մասին հնարավոր չի եղել հրավիրել: Նրա խոսքով անհրաժեշտության դեպքում առաջիկայում կրկին քննարկում կհրավիրվի: Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասինե» օրենքի նախագիծը նախատեսվում է առաջին ընթերցմամբ քննարկել ԱԺ առաջիկա արտահերթ նիստի ընթացքում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջորդիվ ներկայացրել է օրենքի նախագծի կարգավորումները՝ մինչ այդ շնորհակալություն հայտնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին արդյունավետ համագործակցության համար:
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի մշակման աշխատանքները սկսվել են շուրջ 10 տարի առաջ»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության մշակման տարբեր փուլերին: «Մեր Կառավարությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ստանձնել է հստակ հանձնառություններ, որոնք ամրագրված են Կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրում, Կառավարության գործունեության ծրագրում, եւ որոնց իրացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են էական քայլեր»,- ընդգծել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ համակարգն ունենալու համար նպատակադրվել են ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչեւ 8 բուհ՝ ուժեղ հետազոտական բաղադրիչով, ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին հինգհարյուրյակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը: Նպատակ կա նաեւ այնպիսի բարձրագույն կրթություն ապահովել, որպեսզի շրջանավարտների առնվազն 90 տոկոսն աշխատի ընտրած մասնագիտությամբ: Նախարարի տեղեկացմամբ օրենքի նախագծում նախատեսված են նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ պատշաճ առաջադիմությամբ որեւէ սովորող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:
«Կառավարությունը պարտավորություն է վերցրել նաեւ գիտության ոլորտը դարձնել մրցունակ՝ էապես մեծացնելով ֆինանսավորումը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով գիտության ոլորտի զարգացման համար նախատեսված են նաեւ այլ քայլեր, որոնք ամրագրվել են օրենքի նախագծում:
«Ներդրվել են մի շարք նոր գործիքներ, որոնք օգնելու են, որպեսզի մեր երկրում բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը լինի, իրոք, միջազգայնորեն մրցունակ»,- ամփոփելով ելույթը՝ հավաստիացրել է ԿԳՄՍ նախարարը:
Նա նաեւ անդրադարձել է ոլորտներում առկա բազմազան ու լրջագույն խնդիրներին, պատասխանել լսումների մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...