Թուրքիայի իշխանություններն առաջարկում են Ձմեռային Օլիմպիադա-2026-ն անցկացնել Էրզրումում և Սոչիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Թուրքիայի իշխանություններն առաջարկում են Ձմեռային Օլիմպիադա-2026-ն անցկացնել Էրզրումում և Սոչիում

00:26 26.09.2018

Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում քաղաքի ղեկավար Սեյֆեթին Ազիզօղլուն առաջարկել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը Թուրքիայում անցկացնելու թույլտվության դեպքում մի քանի սպորտաձևերի մի մասն անցկացնել Սոչիում: Այս մասին հայտնում է hurriyet պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրն անում է ամեն բան՝ խաղերն այնտեղ անցկանցելու համար թույլտվություն ստանալու համար և առաջարկում է դրանք անցկացնել երկու քաղաքներում՝ Էրզրումում ու Ռուսաստանի Սոչի քաղաքում:

«Այնտեղ դահուկային ուղիներ կան, որոնք չկան Էրզրումում: Դա թանկ ներդրում է: Այդ պարագաները կան Սոչիում, այդ պատճառով մենք դա կարող ենք միասին անել»,- ասել է Ազիզօղլուն:

2026 թվական ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման քաղաքը նախատեսվում է ընտրել հաջորդ տարվա սեպտեմբերին: Արդեն հայտնի է խաղերը հյուրընկալելու համար դիմած քաղաքների ցանկը: Դրանք են՝ Կալգարին, Միլանը , Թուրինը, Կորտինա դ-Ամպեցցոն և Սթոքհոլմը:

Նշվում է, որ Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը չի բացառել այն տարբերակը, որ խաղերի մի մասը կարող է անցկացվել Սոչիում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

16:45 27.06.2025

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքը

16:30 27.06.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքը

Հունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...

Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին

16:22 27.06.2025

Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիան

16:15 27.06.2025

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

16:08 27.06.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային […] ...

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:58 27.06.2025

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...

BACK_TO_TOP