12:50 03.07.2025
Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները:
Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել էին: Ադրբեջանում պնդում են, որ նրանք մահացել են կտտանքների, խոշտանգումների հետևանքով:
Բաքուն անմիջապես պատասխանել էր՝ ձերբակալելով ռուս լրագրողների, զբոսաշրջիկիների, Ռուսաստանի քաղաքացիների՝ ընդ որում անելով դա ցուցադրաբար, ստորացնելով նրանց:
Մոսկվայում դա նկատեցին, գնահատական տվեցին և ադրբեջանցի գործարարների շրջանում մի շարք նոր ձերբակալություններ տեղի ունեցան»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ ի՞նչ է հայտնի Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների մասին: Ինչպե՞ս են արձագանքում այս ամենին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Արդյո՞ք կարող է լարվածությունը առճակատման հանգեցնել:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...