11:47 26.09.2018
Որո՞նք են մարզի համայնքներում այն խնդիրները, որոնց լուծումը հրատապ է … մարզպետարանները նման խնդիրների ցանկ են ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Այդ ցանկում են դպրոցներ ու հիվանդանոցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, գործարար նախաձեռնություններ և գյուղերում սելավատարների ու հեղեղատարների մաքրման աշխատանքներ: Այս ծրագրերը հրատապ ֆինանսավորվում են համայնքային համաֆինանսավորման պայմանով: Օրինակը Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղն է: 10 տոկոս ներդրման պայմանով գյուղի հեղեղատարներն են մաքրվելու: Ընդամենը ջրատար տաշտակները մաքրելով՝ Ոսկեհասկում տնամերձների ճահճացման խնդիրն է նաև լուծվում: Հեղեղատարը 30 տարի չի մաքրվել: Ճիշտ նույնքան ժամանակ էլ տաշտակներում տեղ չգտնող ջուրը տնամերձներն է լցվել, դրա հետևանքով փոխվել է հողերի բաղադրությունը և նշանակությունը, դրանք վերածվել են ճահիճների: Տնամերձ հողերում գյուղացիները ոչինչ մշակել չեն կարող:
«Ճահճացված վիճակ է: Բնակիչը չի կարող այստեղ ոչ մի տեսակի գյուղատնտեսական աշխատանք կատարել: Ո՛չ կարտոֆիլ, ո՛չ հացահատիկ, ոչ մի բան այստեղ չի աճում: Սերմը պարզապես փտում է: Այս հողատարածքները ծառայում են միայն որպես բնական արոտներ: Հեղեղատարի լայնությունը 4 մետր է, բայց հազիվ 1 մետր լայնությամբ է գետակը հոսում: Այսինքն 3 մետր տիղմ է տաշտակներում: Մաքրման աշխատանքների առաջին փուլով 800 մետր տարածք է մաքրվելու: Շինկազմակերպությունը մրցույթը հաղթել է 10 մլն դրամով, ու մաքրման աշխատանքներն այդ գումարի շրջանակներում են կատարվելու»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասել է Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:
Հեղեղատարի մի հատվածն ընդգրկվել է երկրորդ փուլում, որը հաջորդ տարի է լինելու: Հաջորդ փուլի ֆինանսավորումը փոքր-ինչ ավելին է՝ 18 մլն դրամ: Իսկ առաջին փուլում ընդգրկվել է հեղեղատարի 800 մետրանոց հատվածը, որը հեղեղումների պատճառ է դառնում ամեն տարի: Ոսկեհասկից բացի, նույն ծրագրով ու նույն աշխատանքի համար ֆինանսավորում է հատկացվել նաև Շիրակի մարզի Ազատան գյուղին:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...