Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

09:35 16.07.2025

Հնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։

«Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի գործարքներ, որոնք կհայտարարվեն։ Մենք մուտք կունենանք նաև Հնդկաստան։

Եվ դուք պետք է հասկանաք, որ մենք մուտք չունեինք այս երկրներից որևէ մեկին», – ասել է նա։

Հնդկաստանը և Միացյալ Նահանգները համապարփակ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսեցին փետրվարին՝ Հարավային Ասիայի հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Վաշինգտոն այցից հետո:

Կողմերը նպատակ ունեն մինչև 2030 թվականը կրկնապատկել առևտուրը՝ հասցնելով այն 500 միլիարդ դոլարի: Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է աշնանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

21:39 16.07.2025

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Միացյալ Նահանգներում Reddit առցանց հարթակի աշխատանքի լայնածավալ խափանում է նկատվում։ Դրա մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Տվյալների համաձայն՝ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին, ժամը 19:30-ի դրությամբ Միացյալ Նահանգներից գրանցվել է մոտ 126 հազար բողոք։ Օգտատերերի 56%-ը նշել է, որ հավելվածի աշխատանքում կան խափանումներ, 32%-ը […] ...

Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուին

21:29 16.07.2025

Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուին

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Դենիս Շմիգալի թեկնածությունը, որը մինչ օրս ղեկավարում էր կառավարությունը։ «Այսօր ես արդեն ստորագրել եմ Գերագույն ռադային ուղղված փաստաթղթեր Դենիս Շմիգալի՝ որպես պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Չորեքշաբթի օրը Ռադան ազատել է Շմիգալին վարչապետի պաշտոնից։ Սա ենթադրում է ամբողջ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:20 16.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականով

21:13 16.07.2025

Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ

21:01 16.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել […] ...

Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան Մկրտչյանին

20:53 16.07.2025

Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան Մկրտչյանին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ  դեսպանությունից: Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև […] ...

BACK_TO_TOP