Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+27.09 oC

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

18:20 16.07.2025

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ):

2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում։

«Որպես հյուրընկալող քաղաք՝ մենք սերտորեն ներգրավված ենք կազմակերպչական գործընթացում: Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ դիրքավորելով Երևանը որպես գլոբալ կլիմայական երկխոսության հիմնական դերակատար»,- նշել է քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև օդի որակի բարելավման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որում ներառված են բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Արդյունավետ լուծումները կիրառելու նպատակով Երևանն ուսումնասիրում է նաև գործընկեր քաղաքների փորձը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեփոխման ծրագրերը ներկայացնելու համար՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի թիմը ևս կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության տարբեր ծրագրերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր նախագծերի իրագործմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին

10:40 17.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ: ...

Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է բնապահպանական հնարավոր վտանգը

10:30 17.07.2025

Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է բնապահպանական հնարավոր վտանգը

Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և […] ...

«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինի

10:20 17.07.2025

«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինի

Լրագրող Ռոբերտո Մորալեսը COPE-ի եթերում մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ու Վինիսիուս Ժունիորի միջև նոր պայմանագրի վերաբերյալ տարաձայնությունը: Ժունիորը ցանկանում է ֆինանսական պայմանների բարելավում, իսկ «Ռեալը» որոշել է, որ բրազիլացին չի վարձատրվի այնքան, որքան Կիլիան Մբապեն: «Երբ Վինիսիուսը կարծեց, թե ինքը «Ոսկե գնդակի» հաղթողն է, գրեթե կասկած չկար, որ հենց նա էր նախաձեռնել նոր պայմանագրի հարցը […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:09 17.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան, Թումանյան, Գայի փողոցների, Գոռավան, Վանաշեն, Սիսավան, Գինեվետ, Նոր Ուղի, Դաշտաքար, Դիտակ, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Հովտաշեն բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ԱՄՆ-ը մտադիր է 10-15% մաքսատուրք սահմանել 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա

10:00 17.07.2025

ԱՄՆ-ը մտադիր է 10-15% մաքսատուրք սահմանել 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա

Միացյալ Նահանգները նախատեսում է 10-15% ներմուծման մաքսատուրք մտցնել մոտ 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պատրաստվում ենք հայտարարել մեկ նիշ (տոկոսադրույք – ՏԱՍՍ-ի նշում) մնացած գրեթե 150 փոքր երկրների համար։ Եվ դա, հավանաբար, կկազմի 10% կամ 15%։ Մենք դեռ որոշում չենք կայացրել», – ասել է նա […] ...

Մեծ Բրիտանիան և Գերմանիան կմշակեն 2000 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներ

09:50 17.07.2025

Մեծ Բրիտանիան և Գերմանիան կմշակեն 2000 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներ

Մեծ Բրիտանիան և Գերմանիան հաջորդ տասնամյակում կմշակեն նոր հրթիռներ՝ ավելի քան 2000 կմ հեռահարությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ հուլիսի 17-ին Լոնդոն կատարելիք այցից առաջ։ «Առաջնորդները մտադիր են նոր պարտավորություն ստանձնել՝ հաջորդ տասնամյակի ընթացքում զարգացնելու նոր ճշգրիտ հարվածային հնարավորություններ»։ «Արագ զարգացումը կպահպանի բրիտանական բնակչության անվտանգությունը և […] ...

BACK_TO_TOP