18:30 16.07.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:30 17.07.2025
1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...
11:21 17.07.2025
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է […] ...
11:10 17.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 17-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
11:00 17.07.2025
Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվելՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ իր երկրի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է պայքարել իր արժանապատվության համար։ «Մենք պատերազմից վախեցողների թվում չենք։ Մենք մեր կյանքն անցկացրել ենք դժվարությունների բախվելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց սիրիացիների շահերը դրել ենք քաոսից և ավերածություններից վեր», – ալ-Շարաայի խոսքերն է մեջբերում արաբական լրատվամիջոցները։ Ալ-Շարաան […] ...
10:54 17.07.2025
Որոշումը փոխվել է. «Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլՈՒԵՖԱ-ն Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ 1904» ակումբին Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում այլ ակումբով փոխարինելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի նիստի ընթացքում որոշվել է, որ Սլովակիան ներկայացնող «Կոշիցեն» կփոխարինի «ԴԱԿ 1904»-ին Կոնֆերենցիաների լիգայում: «ԴԱԿ 1904» ակումբը պետք է լիներ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողի մրցակիցը երկրորդ փուլում: […] ...
10:49 17.07.2025
Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին։ «Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Համբարձում Մաթևոսյանին։ Հակոբ Սիմիդյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: ...