Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+26.09 oC

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, իսկ վթարի հետևանքով սկսվել է մեծ քանակի մազութի արտահոսք, որը թափվում է Ողջի գետը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին տեղեկանալով ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կարգադրությամբ ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները։

Այս պահին փրկարարները փորձում են անհրաժեշտ գործողություններ իրականացնել և դադարեցնել մազութի արտահոսքը, սակայն աշխատանքները բավականին դժվար են, քանի որ ամեն պահի կա նաև վտանգ, որ հնարավոր է դիզվառելիքով բարձված կցորդիչը հայտնվի գետում։

Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, սրտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

09:30 17.07.2025

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

Ուկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։ Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր […] ...

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

09:25 17.07.2025

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է […] ...

Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-Սուվեյդայից

09:20 17.07.2025

Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-Սուվեյդայից

Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը սկսել են իրենց մարտիկներին դուրս բերել երկրի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Աս-Սուվեյդա քաղաքից։ Այս մասին Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։ «Զորքերը լքում են Աս-Սուվեյդան՝ համաձայն ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն քաղաքի նկատմամբ», – ասել է նա։ Աղբյուրի […] ...

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովի

09:18 17.07.2025

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովի

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վանուհի Կարապետյանը հուլիսի 8-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքները. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այն կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի ժնևյան կառավարման կենտրոնի (DCAF) և Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործակցության շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր խթանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն […] ...

Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

09:15 17.07.2025

Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

Հուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ «Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և […] ...

Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը

09:10 17.07.2025

Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը

Կատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ: Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։ Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի […] ...

BACK_TO_TOP