Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմել է եվրոպական կառույցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+28.09 oC

Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմել է եվրոպական կառույցներին

14:05 26.09.2018

Եվրոպայի հայերի համագումարը դիմել է Եվրոպայի խորհրդին, Եվրոպական խորհրդարանին և Եվրոպական միության գործակալություններին՝  աջակցել Հայաստանի նոր կառավարությանը սիրո և համերաշխության հեղափոխության վերջնական հաղթանակը ապահովելու հարցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է դիմումի տեքստն ամբողջությամբ:

«Ինչպես գիտեք, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ, յուրահատուկ, թավշյա և խաղաղ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու, իսկ նոր ժողովրդական կառավարությունը, որին աջակցում  է ողջ հայությունը Հայաստանում և Սփյուռքում, ակտիվ պայքար է մղում կոռուպցիայի և բոլոր տեսակի անարդարությունների դեմ: Այսօր մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հանդիսանում են Հայաստանի նոր կառավարության հիմնական արժեքները: Եվրոպայում ապրող հայերի բացարձակ մեծամասնությունը  աջակցում է Հայաստանի կառավարության ժողովրդավարական քաղաքականությանը, որը միտված է մշտական աճ և զարգացում ապահովելուն: Դրա համար մենք ցանկանում ենք, որ Եվրոպական միությունը, հավատարիմ մնալով իր արժեհամակարգին, լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ հիմա՝ հեղափոխությունից հետո, այդ գործընկերությունը պետք է իրականացվի նոր թափով և խորությամբ: Այսօր Հայաստանին օգնություն ու տնտեսության մեջ ներդրումներ են անհրաժեշտ Եվրոպական միությունից բազմակողմանի զարգացում ապահովելու համար: Կան բոլոր նախադրյալները կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում զարգացում ապահովելու համար: Խնդիրը միայն ԵՄ-ի աջակցությամբ այդ ոլորտներում առկա ներուժի իրացումն է:

Հայաստանը միշտ ձգտել է իր բոլոր հարևանների հետ ներդաշնակության մեջ լինել, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի հակաժողովրդավարական իշխանությունները իրականացնում են հայությանը ոչնչացնելու ուղղակի և անուղղակի քաղաքականություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական միության առաջնորդները  լայն աջակցություն և արդար քաղաքականություն կտանեն հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ այս նոր ու պայծառ շրջափուլում: Եվրոպայի հայերի համագումարը և համագումարի՝ Քյոլնում կայացած համաժողովի մասնակիցները, ովքեր ներկայացնում են վերը նշված հարցերում Եվրոպայում բնակվող հայերի մեծամասնության կարծիքը, դիմումն ուղղում են Եվրոպական միության գործակալություններին և միջազգային հանրությանը՝ կոչ անելով մենակ չթողնել Հայաստանին ժողովրդավարության համար մղվող պայքարում»,- ասված է դիմումի մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

21:05 26.06.2025

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:37 26.06.2025

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP