15:07 26.09.2018
Սեպտեմբերի 24-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունը Դամասկոսի «Շամ Փելաս» հյուրանոցում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դիվանագիտական ընդունելություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա է եղել Սիրիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ պալատի հարցերով նախարար Մանսուր Ազամը, որը նախագահ Բաշար ալ-Ասադի անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին:
Ընդունելության պատվավոր հյուրերն էին ՍԱՀ կառավարության անդամները, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի ներկայացուցիչ Խալեդ ալ-Այուբը, Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, Դամասկոսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Դամասկոսի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արնաությանը, դամասկահայ համայնքի ականավոր անդամներ և հոգևորականներ, լրագրողներ, մտավորականներ, մշակութային և կուսակցական գործիչներ:
Դիմելով ներկաներին՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ չնայած բազում դժվարությունների, որոնցով անցավ մեր երկիրն անկախության ճանապարհին, այնուամենայնիվ, Հայաստանը կարողացավ դրական առաջընթաց գրանցել քաղաքական, տնտեսական, հասարակական և այլ ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կերտման, մարդու իրավունքների ու մտքի, խղճի և ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության ասպարեզներում:
Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ դեսպան Փոլադյանը գոհունակությամբ նշել է, որ դրանք կառուցված են ամուր հիմքի վրա:
Իր խոսքում Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Այման Սուսանը մատնանշել է երկու երկրների ժողովուրդների միջև պատմական, քաղաքական և հասարակական կապերը՝ նշելով, որ սիրիացի ժողովուրդն իր սիրտը բացեց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի առջև:
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...