15:30 26.09.2018
Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման հյուրերի թվում են եղել ԵԱՀ հնությունների նախարար Խալիդ ալ-Անանին, ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, որը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումների և առկա մարտահրավերների, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների մասին։
Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերություններին՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմամշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը, և որ նախորդ տարի սեպտեմբերին Երևանում կայացած հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գումարումը նոր լիցք հաղորդեց երկկողմ առևտրատնտեսական կապերին։ Արմեն Մելքոնյանն անդրադարձել է նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներին։
Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչը, որը Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին փոխանցել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...