12:49 27.07.2025
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։
Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։
«Եթե մենք լուծենք Ռուսաստանի և Ուկրաինայի խնդիրները և կնքենք խաղաղության համաձայնագիր, որովհետև դա պետք է տեղի ունենա», – պատասխանել է նա։ «Եթե մենք ընդլայնենք Աբրահամի համաձայնագրերը, եթե մենք հասնենք երկարատև խաղաղության Գազայում, եթե մենք հաստատենք երկարաժամկետ խաղաղություն Մերձավոր Արևելքում, կարծում եմ, որ դրանք կլինեն հիմնական նվաճումները»։
09:00 29.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:50 29.07.2025
Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարիցՄիացյալ Նահանգները պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից, եթե ցանկանում է վերսկսել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումները։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որի խոսքերը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ […] ...
08:45 29.07.2025
Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներԽոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 10-ից 13.00-ի սահմաններում, նշված ճանապարհի 8-ից 9-րդ կմ հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ, հայտում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
08:30 29.07.2025
Էլինա Ավանեսյանը նահանջել է 13 տեղովՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը թենիսի WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 13 տեղով և 933 միավորով այժմ 67-րդն է։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 12420)։ Հնգյակում են նաև Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7669), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 6813), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6423) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4914)։ ...
08:25 29.07.2025
Իսրայելը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ Գազային օգնելու համարԻսրայելական կողմը մտադիր է շարունակել համագործակցությունը միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ՝ Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։ «Իսրայելը կշարունակի համագործակցել միջազգային գործակալությունների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների հետ՝ ապահովելու համար, որ մարդասիրական օգնության մեծ ծավալներ հասնեն Գազայի […] ...
08:15 29.07.2025
Նեթանյահուն Պուտինի հետ քննարկել է Իրանի հարցըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրանական հարցը, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Երկու առաջնորդների միջև զրույցը վերաբերել է իրանական հարցին», – նշել է գրասենյակը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Պուտինը նշել է Մոսկվայի պատրաստակամությունը մասնակցելու իրանական միջուկային ծրագրի հարցի բանակցային լուծման […] ...
08:05 29.07.2025
Նաիր Թիկնիզյանը մասնակցել է «Ցրվենա Զվեզդայի» ջախջախիչ հաղթանակինՍերբիայի Սուպերլիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ 7-1 հաշվով հաղթել է Բելգրադի ՕՖԿ-ին: «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ձախեզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը Sofascore-ից ստացել է 7,1 գնահատական: «Ցրվենա Զվեզդան» երկու տուրից հետո 6 միավորով առաջին տեղում է: ...