ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ

13:24 29.07.2025

Բրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն նաև պարտավորվել է ԱՄՆ-ից գնել հեղուկ բնական գազ, միջուկային վառելիք և զենք։

«Հավասար պայմաններով արդար համաձայնագրի փոխարեն այժմ կա փոխզիջում, որը ծանրաբեռնում է եվրոպական հիմնական արդյունաբերությունը և ավելի է խորացնում մեր կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից», – Tagesspiegel-ին ասել է Բարլին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասին

11:57 30.07.2025

Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասին

Չինաստանի բնական պաշարների նախարարության ցունամիի նախազգուշացման կենտրոնը «դեղին» նախազգուշացում է հրապարակել՝ հայտարարելով Կամչատկայի ափերի մոտ հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի սպառնալիքի մասին Չինաստանի արևելյան շրջաններում և Թայվան կղզում։ Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Չինաստանն ունի չորս մակարդակի եղանակային նախազգուշացման […] ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբ

11:52 30.07.2025

Դատախազի միջնորդագրի հիման վրա Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբ

Կոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի […] ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ

11:40 30.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընթացքին, մտքեր փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի […] ...

Սիսիան համայնքին պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

11:27 30.07.2025

Սիսիան համայնքին պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով` համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի […] ...

Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել

11:18 30.07.2025

Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել մինչև 8.8 մագնիտուդ երկրաշարժ։ Զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Գիտնականները զգուշացնում են, որ մինչև 7.5 մագնիտուդ հետցնցումները կարող են շարունակվել ևս մեկ ամիս։ «Գլխավոր» երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:24-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ արևելք՝ 32 կմ խորության վրա: Սկզբնապես մագնիտուդը […] ...

Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

11:15 30.07.2025

Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

Իսպանիայի Լա լիգայի ղեկավարությունը նախատեսում է 2025/26 մրցաշրջանում ներդնել նոր կանոն։ COPE-ի տեղեկություններով` գլխավոր մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը: Մարզիչները կարող են յուրաքանչյուր խաղում երկու անգամ մրցավարից պահանջել, որ դիտեն տեսակրկնապատկերը: Եթե մրցավարը տվյալ դրվագը դիտելուց հետո փոխի որոշումը, ապա այդ դրվագի համար դիմած գլխավոր մարզչի` երկու պահանջի հնարավորությունը կպահպանվի: ...

BACK_TO_TOP