10:08 16.04.2018
ԱՄՆ մի շարք քաղաքներում ցույցեր են կազմակերպվել՝ ի նշան Սիրիայում ամերիկյան զինուժի իրականացրած գործողությունների դեմ բողոքի: Ակցիային մասնակցել են հարյուրավոր ցուցարարներ: Ակցիայի մասնակիցները Վաշինգտոնի գործողություններն անվանել են ապօրինի և հանցավոր:
Սիրիայի հրթիռակոծության դեմ ակցիա է կազմակերպվել նաև Իրաքում: Բաղդադում հարյուրավոր ցուցարարներ այրել են ԱՄՆ դրոշը՝ դատապարտելով Սիրիայում իրականացված ռազմական գործողությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռակոծել էին Դամասկոսում գտնվող մի քանի օբյեկտներ՝ ի պատասխան Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման:
10:15 22.08.2025
ԱՄՆ-ը չեղարկել է ցունամիի մասին նախազգուշացումը Դրեյքի նեղուցում տեղի ունեցած երկրաշարժից հետոԱՄՆ օդերևութաբանները չեղարկել են ցունամիի մասին նախազգուշացումը Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև գտնվող Դրեյքի նեղուցում 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգենտինայի Տիերրա դել Ֆուեգո կղզու Տոլուին քաղաքից 706 կիլոմետր հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 10,8 կիլոմետր խորության վրա։ «Այս երկրաշարժից ցունամիի սպառնալիք այլևս չկա», – թարմացված հայտարարության մեջ ասվում է ԱՄՆ օդերևութաբանական ծառայության ցունամիների […] ...
10:06 22.08.2025
Ճապոնիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի կայսրինՕգոստոսի 20-ին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կայսր Նարուհիտոն շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։ Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։ […] ...
09:59 22.08.2025
Նեթանյահուն քննարկում է բանակցություններ վարողներ ուղարկելու հնարավորությունը Կատար կամ ԵգիպտոսԲենիամին Նեթանյահուն քննարկում է Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները վերսկսելու համար իսրայելական պատվիրակություն Կատար կամ Եգիպտոս ուղարկելու որոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, որը հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդականն է։ «Կատար կամ Եգիպտոս պատվիրակություն ուղարկելու հարցը քննարկվում է վարչապետի և կաբինետի կողմից»,-ասել է նա՝ ի պատասխան այս […] ...
09:51 22.08.2025
Al Jazeera․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջԱմերիկյան նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջ՝ թմրակարտելների դեմ պայքարի գործողության շրջանակներում, հաղորդել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ «Նախագահ Թրամփը հստակ և հետևողական է եղել այն հարցում, որ հանձնառու է օգտագործել Ամերիկայի բոլոր գործիքները՝ մեր երկիր թմրանյութերի հոսքը կանխելու և պատասխանատվության ենթարկելու համար», -երեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ […] ...
09:45 22.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված […] ...
09:40 22.08.2025
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու է Չինաստանում 20-ից ավելի կառավարության ղեկավարՇանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տյանցզինում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հայհե գետի ափին կհանդիպի ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդների և […] ...