«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+32.09 oC

«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼ

08:32 08.08.2025

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել:

9-րդ րոպեին մերն թիմից հաշիվը բացել է կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Էտեկին «Նոայի» տուգանային հրապարակում խախտել է կանոնները։ Թիջեյ Դե Բարի 11-մետրանոց հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը հետ է մղել գնդակը, սակայն ջիբրալթարցի հարձակվողը երկրորդ հարվածով գրավել է դարպասը։

90-րդ րոպեին «Նոան» լավ դիրքում տուգանային հարվածի իրավունք է ստացել, մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը տպավորիչ գոլ է խփել, սակայն մրցավարը չեղարկել է դարպասի գրավումը, քանի որ Արտակ Դաշյանը հարվածի ժամանակ թույլատրվածից շատ է տեղից հեռացել և խանգարել մրցակցի` պատ կազմած ֆուտբոլիստներին:

«Նոան» մեկ շաբաթ անց Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կընդունի Ջիբրալթարի չեմպիոնին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին, Ռոնալդուն  հիասքանչ են, բայց ինձ այլ ֆուտբոլիստ է ոգեշնչում․ Լուկակու

12:20 08.08.2025

Մեսսին, Ռոնալդուն հիասքանչ են, բայց ինձ այլ ֆուտբոլիստ է ոգեշնչում․ Լուկակու

«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» նախկին առաջատար Կարիմ Բենզեմայի հասցեին: «32 տարեկան եմ ու շարունակում եմ մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում: Ամեն ինչ անում եմ դրա համար, ես նույնիսկ տանն իմ սեփական մարզասրահն ունեմ: Իհարկե, հիանում եմ Լեո Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի ու Ռոբերտ Լևանդովսկիի […] ...

Ավարտվել է Ռուբիկ Հակոբյանի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը

12:13 08.08.2025

Ավարտվել է Ռուբիկ Հակոբյանի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռ.Հ.-ի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն […] ...

Ժամանակավորապես փակ է լինելու Դավիթ Բեկի-Ռոստովյան խաչմերուկից դեպի Դավիթ Բեկ-Նուբարաշեն խաչմերուկ ուղղությունը

12:05 08.08.2025

Ժամանակավորապես փակ է լինելու Դավիթ Բեկի-Ռոստովյան խաչմերուկից դեպի Դավիթ Բեկ-Նուբարաշեն խաչմերուկ ուղղությունը

Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստսոսի 13-ին, ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ.-Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ.-Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության […] ...

SHANTNEWS

12:00 08.08.2025

SHANTNEWS

«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի աստղին

11:55 08.08.2025

«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի աստղին

«Լիվերպուլը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, անգլիական ակումբի առաջիկա թիրախը ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան է, գրում է L’Equipe-ը: Անգլիական ակումբը, որն արդեն հրաժեշտ է տվել Լուիս Դիասին և շուտով կարող է բաժանվել նաև Դարվին Նունյեսից, ավելի քան 100 միլիոն եվրո է նախատեսել՝ նոր ձեռքբերման համար: Թիմի առաջնային նպատակը «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է, բայց բանակցությունները […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:48 08.08.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին, ժամը` 05։00-10։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի: ...

BACK_TO_TOP