Մեսսին, Ռոնալդուն հիասքանչ են, բայց ինձ այլ ֆուտբոլիստ է ոգեշնչում․ Լուկակու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

Մեսսին, Ռոնալդուն հիասքանչ են, բայց ինձ այլ ֆուտբոլիստ է ոգեշնչում․ Լուկակու

12:20 08.08.2025

«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» նախկին առաջատար Կարիմ Բենզեմայի հասցեին:

«32 տարեկան եմ ու շարունակում եմ մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում: Ամեն ինչ անում եմ դրա համար, ես նույնիսկ տանն իմ սեփական մարզասրահն ունեմ:

Իհարկե, հիանում եմ Լեո Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի ու Ռոբերտ Լևանդովսկիի կարիերայով, նրանք իսկապես հիասքանչ են, բայց ինձ համար իսկական օրինակը Բենզեման է, որը 32-ից հետո է նվաճել «Ոսկե գնդակը»: Նա ինձ շատ է ոգեշնչում»,- ասել է բելգիացին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին ավելի քան 1500 սաներ են մասնակցել

14:20 08.08.2025

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին ավելի քան 1500 սաներ են մասնակցել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում մասնակցել է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված փառատոնին ավելի քան 150 պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների շուրջ 1500 սաներ են մասնակցել: Նախարարի տեղակալը, ողջունելով փառատոնի մասնակիցներին, ընդգծել է մրցույթի կարևորությունը՝ […] ...

Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում․ Նազելի Բաղդասարյան

14:09 08.08.2025

Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում․ Նազելի Բաղդասարյան

Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։ Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք […] ...

Կանեփ աճեցնող ուջանցին ձերբակալվեց․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:03 08.08.2025

Կանեփ աճեցնող ուջանցին ձերբակալվեց․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ և պահում թմրամիջոց։ Նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը և կից այգում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 36 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

13:55 08.08.2025

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

13:51 08.08.2025

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

13:51 08.08.2025

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...

BACK_TO_TOP