Սոցցանցերում ակտիվությունը կազդի վարկ ստանալու վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+33.09 oC

Սոցցանցերում ակտիվությունը կազդի վարկ ստանալու վրա

11:50 16.04.2018

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ուսումնասիրել են մի շարք դեպքեր և տեխնոլոգիաներ, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալներն օգտագործվում են նրանց քաղաքական և սպառողական նախասիրությունների, վարկունակության, աշխատանքի տեղավորվելու հնարավորության և նրանց հնարավոր սոցիալական վարքի այլ ասպեկտների մասին տեղեկատվություն ստանալու համար։  Ըստ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան գրասենյակի՝ այդ տեխնոլոգիաները կարող են կիրառվել կամ կիրառվում են նաև Հայաստանում, քանի որ այստեղ ևս հազարավոր բնակիչներ ակտիվորեն օգտվում են սոցիալական ցանցերից։ 

Սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից գեներացվող տվյալների հսկայական քանակը վաղուց ցանկալի ավար է դարձել մարքեթինգային գործակալությունների, սոցիոլոգիական ծառայությունների և տվյալների վաճառքով զբաղվող ընկերությունների համար։ Բրիտանական Cambridge Analytica ընկերությանն առնչվող վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, որն, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, ստացել է Facebook-ի 50 միլիոն օգտատերերի տվյալները և դրանք օգտագործել ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում, ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է այդ ռեսուրսը։ Ինչպես Cambridge Analytica-ի, այնպես էլ շատ այլ դեպքերում, տվյալներն օգտագործվել են օգտատերերին թիրախավորված գովազդ (լինի դա առևտրային կամ քաղաքական) ցուցադրելու նպատակով։

Այն մասին, որ գործողությունները սոցիալական ցանցերում կարող են ազդել վարկի տրամադրման վրա, օգտատերերը հազիվ թե մտածեն։ Վարկատուները և նրանց վարկառուների մասին տեղեկատվություն տրամադրող կազմակերպություններն արդեն մտածում են։ Օրինակ Ռուսաստանի Վարկային պատմությունների ազգային բյուրոն (ՎՊԱԲ) Mail.ru Group-ի հետ հայտարարել է սոցիալական ցանցերի հաշվեգրերի միջոցով հնարավոր վարկառուների ստուգման ծառայության ստեղծման մասին։ Այժմ բանկերը կկարողանան հասանելիություն ստանալ «Одноклассники»-ում, «ВКонтакте»-ում և «Мой Мир»-ում հաշվեգրեր ունեցող միլիոնավոր մարդկանց մասին տեղեկատվությանը։ Վարկունակության գնահատման լուրջ խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ չունեն վարկային պատմություն։ Ինչպես իմանալ արդյո՞ք օգտատերը ժամանակին կվճարի վարկը, եթե նա ոչ մի վարկ չի վերցրել։ Օգնության են գալիս գնահատման ոչ ավանդական մեթոդները։ Ֆիլիպինների Lenddo ստարտափը, ի թիվս այլոց, առաջարկում է հնարավոր վարկառուներին գնահատել ըստ նրա, թե ինչպես են նրանք լիցքավորում հեռախոսի մարտկոցը։ Ձեր սմարթֆոնը լիցքաթափվում է մինչև զրո։ Հնարավոր է, որ դուք անպարտաճանաչ մարդ եք, որը նաև կձգձգի ամենամսյա վճարումները։ Branch ընկերությունն էլ Աֆրիկայում հնարավոր վարկառուներին գնահատում է ըստ նրա, թե նրանք պահպանում են արդյո՞ք ուղղագրությունը SMS-հաղորդագրություններում։ Վարկ եք ցանկանու՞մ՝ հիշեք ուղղագրության կանոնները։ 

«Սբերբանկ»-ն անցյալ տարվա վերջում հայտարարել է, որ վարկառուներին գնահատելու է ըստ սոցիալական ցանցերում հավանությունների և գրառումների. հաղորդվում էր, որ գողալեզու երգերի և բանտային մշակույթի սիրահարները կդժվարանան վարկ ստանալիս։ Double Data ընկերությունը՝ ոչ ավանդական սքորինգի ռուսական շուկայի առաջին խաղացողներից մեկը նույնպես օգտագործում էր սոցիալական ցանցերը և խելացի ալգորիթմները վարկառուների գնահատման համար, մինչև որ Mail.ru Group դատարանի միջոցով չհասավ իր սոցիալական ցանցերից բաց տվյալների օգտագործման արգելքին։ 

Facebook-ը գրանցել է ըստ օգտատիրոջ ընկերների վարկային պատմության նրա վարկային բարեհուսության հաշվարկի արտոնագիր։ Double Data-ի նման ընկերություններն աշխատում են սոցիալական ցանցերի բաց տվյալների հիման վրա. բավական է փակել էջը բոլորի համար, բացի ընկերներից, և գրառումներն անհասանելի կդառնան նրանց համար։ Սակայն վարկային գործակալության և օգտատիրոջ ամբողջ ակտիվությունը տեսնող սոցիալական ցանցի գործընկերության դեպքում դա կարող է չօգնել, թեև ՎՊԱԲ-ը հայտարարում է, թե վերլուծելու է միայն այն տվյալները, որոնք բաց հասանելի են։

Fama.io ընկերությունը գործատուներին առաջարկում է սոցիալական ցանցերում թեկնածուների ստուգման ծառայություններ։ Ստուգման արդյունքում  ընկերությունը կհայտնի, թե կհարմարվի արդյո՞ք օգտատերը կորպորատիվ մշակույթին, կլինի արդյո՞ք ակտիվ և ջանասեր աշխատակից և արժե արդյո՞ք նրանից սպասել շովինիստական արտահայտություններ և սեքսուալ ոտնձգություններ։ Ռուսական ընկերություններից մեկը մի քանի տարի առաջ տեղադրում էր հետազոտություններ, որտեղ պատկերների ճանաչման համակարգի օգնությամբ համադրում էր սոցիալական ցանցերի լուսանկարները ոչ ավանդական ծանոթությունների և ինտիմ ծառայությունների կայքերի լուսանկարների հետ, որպեսզի կազմի բուհերի վարկանիշն ըստ այդտեղ սովորող միասեռականների և մարմնավաճառների։ Մեղմ ասած, վախեցնող է այն միտքը, որ «ВКонтакте»-ի օգտատիրոջ էջը տվյալների ինչ-որ բազայում է հայտնվում «սեքս-ինդուստրիայի աշխատող» նշումով՝ ալգորիթմի սխալի պատճառով, որի հայտարարված էֆեկտիվությունը ոչ ոք չի ստուգել։ ՎՊԱԲ-ի պարագայում ո՛չ ալգորիթմների աշխատանքի սկզբունքը, ո՛չ այն տվյալները, որոնց վրա դրանք հենվում են, չեն բացահայտվում։ Եվ դա նրանց համար, ովքեր թանկ իրը գնելու այլ տարբերակ չունեն, քան վարկն է, նշանակում է մշտական լարվածություն սոցիալական ցանցերում գործողությունների պատճառով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն առաջարկում է աահմանափակեք էջին երրորդ անձանց հասանելիությունը, հետևել, թե ում հետ եք ընկերանում: Հարկավոր է օգտագործել նաև վեբ-այցելությունների պատմությանը տվյալներ հավաքագրողների հասանելիությունը սահմանափակող մեխանիզմներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյոք հոլանդական ՊՍՎ-ն նույնպես հետաքրքրված է Սպերցյանով

14:23 21.08.2025

Արդյոք հոլանդական ՊՍՎ-ն նույնպես հետաքրքրված է Սպերցյանով

Ինչպես հայտնում է Metaratings.ru-ն, ՊՍՎ-ի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, եթե մարզչական շտաբը ցուցաբերի կոնկրետ հետաքրքրություն և հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ։ Աղբյուրի տվյալներով՝ թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Բոսը ներկա պահին պատրաստ չէ հրավիրել Սպերցյանին, քանի որ թիմի ուժեղացման համար դիտարկում է այլ տարբերակներ։ Այնուամենայնիվ, հավանական է, […] ...

Բեռնատարը բարձված էր հաճարենու և թխկենու փայտանյութով․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:15 21.08.2025

Բեռնատարը բարձված էր հաճարենու և թխկենու փայտանյութով․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն օգոստոսի 13-ին կատարած գիշերային շրջայցերի ընթացքում Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում նկատել են փայտանյութով և խողովակներով բարձված «Զիլ-131» մակնիշի բեռնատար։ 43-ամյա վարորդը բեռի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ նրա՝ փայտանյութը բերել էր անտառից։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը հաճարենի ու թխկենի է։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը

14:07 21.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը

Բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6-ական դեպք՝ […] ...

«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

14:00 21.08.2025

«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Arménie Football-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ակումբը չի արձագանքել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնի» առաջարկին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 14 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով […] ...

Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ Փաշինյան

13:53 21.08.2025

Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ Փաշինյան

ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն ամեն օր աճում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են: Եվ ես համոզված եմ, որ […] ...

Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու

13:40 21.08.2025

Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ անարդար է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլիստներին։ Նա կարծում է, որ երիտասարդ սերունդը բավարար գիտելիքներ չունի անցյալի լեգենդների մասին և հաշվի չի առնում նրանց ժամանակի խաղային պայմանները։ «Երիտասարդ սերունդը քիչ բան գիտի Պելեի, Էյսեբիոյի, Բեկենբաուերի մասին և նրանց ֆուտբոլը համեմատում է այսօրվա […] ...

BACK_TO_TOP