Վիրցը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Վիրցը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

08:55 12.08.2025

Անգլիական «Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրցը հեղինակավոր Kicker պարբերականի կողմից անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկությանը մասնակցել են Գերմանիայի սպորտային լրագրողները:

Լևերկուզենի «Բայերից» անգլիական ակումբ տեղափոխված Վիրցը ստացել է 191 քվե, 81 ձայնով երկրորդ տեղն է զբաղեցրել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, իսկ «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեն 71 քվեով եզրափակել է լավագույն եռյակը:

Նախորդ տարի Վիրցը Kicker պարբերականի անցկացրած քվեարկությամբ երկրորդն էր, լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Տոնի Կրոսը, ով արդեն ավարտել է մարզական կարիերան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

Չինաստանը գտել է տիեզերական աղբը ոչնչացնելու միջոց

14:09 12.08.2025

Չինաստանը գտել է տիեզերական աղբը ոչնչացնելու միջոց

Չինացի գիտնականները մշակել են տիեզերական աղբը ոչնչացնելու համար նախատեսված միջոց, որը կարող է օգտագործվել որպես արբանյակներ խոցելու զենք, երկուշաբթի օրը հաղորդել է South China Morning Post-ը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ուսումնասիրությունը անցկացվել է չինացի գիտնականների խմբի կողմից՝ Նանկինի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության դոցենտ Յուե Շուայի գլխավորությամբ: Աշխատանքի արդյունքները նախկինում հրապարակվել էին չինական […] ...

«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփել

14:00 12.08.2025

«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփել

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Գյումրիի քաղաքային ստադիոնում մրցել են «Շիրակն» ու «Փյունիկը»: Թիմերը գոլ չեն խփել։ «Շիրակը» մեկ միավորով 5-9-րդ տեղերն է բաժանում, իսկ «Փյունիկը» չորս միավորով հավասարվել է Երևանի «Ուրարտուին» և Չարենցավանի «Վանին»: ...

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը

13:53 12.08.2025

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը

Օգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով բարձրացրել են […] ...

Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

13:45 12.08.2025

Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել  Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան […] ...

BACK_TO_TOP