09:50 12.08.2025
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ «
Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու առաջարկները՝ արձագանքելով համաշխարհային անվտանգության և տնտեսական միջավայրի փոփոխություններին», – ասել է մամուլի խոսնակը։ Լի Ջե-մյունգին կուղեկցի առաջին տիկինը։
Կանգ Յու Ջունգի խոսքով՝ զրույցի ընթացքում կանդրադառնա նաև «Կորեական թերակղզում խաղաղություն կառուցելու և ապամիջուկայնացման հասնելու» համար համագործակցությանը։
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...
14:09 12.08.2025
Չինաստանը գտել է տիեզերական աղբը ոչնչացնելու միջոցՉինացի գիտնականները մշակել են տիեզերական աղբը ոչնչացնելու համար նախատեսված միջոց, որը կարող է օգտագործվել որպես արբանյակներ խոցելու զենք, երկուշաբթի օրը հաղորդել է South China Morning Post-ը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ուսումնասիրությունը անցկացվել է չինացի գիտնականների խմբի կողմից՝ Նանկինի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության դոցենտ Յուե Շուայի գլխավորությամբ: Աշխատանքի արդյունքները նախկինում հրապարակվել էին չինական […] ...
14:00 12.08.2025
«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփելՊրեմիեր լիգայի երկրորդ տուրում Գյումրիի քաղաքային ստադիոնում մրցել են «Շիրակն» ու «Փյունիկը»: Թիմերը գոլ չեն խփել։ «Շիրակը» մեկ միավորով 5-9-րդ տեղերն է բաժանում, իսկ «Փյունիկը» չորս միավորով հավասարվել է Երևանի «Ուրարտուին» և Չարենցավանի «Վանին»: ...
13:53 12.08.2025
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորըՕգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով բարձրացրել են […] ...
13:45 12.08.2025
Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցելԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան […] ...