Արգենտինան պահանջել է ձերբակալել Նեթանյահուին, եթե նա երկիր ժամանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Արգենտինան պահանջել է ձերբակալել Նեթանյահուին, եթե նա երկիր ժամանի

08:50 12.08.2025

Արգենտինայի պետական հատվածի աշխատողների միությունը դատարանին խնդրել է ձերբակալման օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, եթե նա երկիր ժամանի նախատեսված այցով։ Հայտարարությունը հրապարակվել է Պետական հատվածի աշխատողների ասոցիացիայի (ATE) մայրաքաղաքային մասնաճյուղի կայքում։

«ATE-ն, մարդու իրավունքների կազմակերպության HIJOS-ի հետ, դաշնային դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը պատասխանատու է պաղեստինյան ժողովրդի դեմ կատարված պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար՝ հիմնվելով Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերների վրա»,-ասվում է տեքստում։

Արգենտինայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ կառավարությունը ակնկալում է, որ Նեթանյահուն կայցելի հանրապետություն առաջիկա ամիսներին։ Միությունը, հղում անելով լրատվամիջոցների հաղորդագրություններին, նշել է, որ այցը նախատեսված է սեպտեմբերի 7-10-ը։

Անցյալ տարվա նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր տվեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Պաղեստինում կատարված ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների ենթադրյալ մեղադրանքով: Արգենտինան վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

Չինաստանը գտել է տիեզերական աղբը ոչնչացնելու միջոց

14:09 12.08.2025

Չինաստանը գտել է տիեզերական աղբը ոչնչացնելու միջոց

Չինացի գիտնականները մշակել են տիեզերական աղբը ոչնչացնելու համար նախատեսված միջոց, որը կարող է օգտագործվել որպես արբանյակներ խոցելու զենք, երկուշաբթի օրը հաղորդել է South China Morning Post-ը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ուսումնասիրությունը անցկացվել է չինացի գիտնականների խմբի կողմից՝ Նանկինի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության դոցենտ Յուե Շուայի գլխավորությամբ: Աշխատանքի արդյունքները նախկինում հրապարակվել էին չինական […] ...

«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփել

14:00 12.08.2025

«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփել

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Գյումրիի քաղաքային ստադիոնում մրցել են «Շիրակն» ու «Փյունիկը»: Թիմերը գոլ չեն խփել։ «Շիրակը» մեկ միավորով 5-9-րդ տեղերն է բաժանում, իսկ «Փյունիկը» չորս միավորով հավասարվել է Երևանի «Ուրարտուին» և Չարենցավանի «Վանին»: ...

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը

13:53 12.08.2025

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը

Օգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով բարձրացրել են […] ...

Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

13:45 12.08.2025

Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել  Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան […] ...

Մեթադոն իրացնողը ձերբակալվեց․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

13:38 12.08.2025

Մեթադոն իրացնողը ձերբակալվեց․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 53-ամյա մի տղամարդ նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացնում։ Ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչար փողոցում տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 140 միլիգրամ տարողությամբ չորս տարա՝ մեթադոնային լուծույթով, և ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն […] ...

BACK_TO_TOP