Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

11:18 12.08.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում մեր երկրի առջև՝ հզորացնելու տնտեսությունը, զարգացնելու կրթությունը և ամրապնդելու անվտանգությունը։ Ձեր սերունդն է լինելու հարատև խաղաղության ամենամեծ կառուցողն ու պահապանը։

Հավատում եմ, որ միասին կկերտենք անվտանգ, արդար ու բարեկեցիկ Հայաստան, որտեղ դուք կկարողանաք իրականացնել ձեր երազանքները՝ առանց սահմանափակումների, անորոշությունների ու վախերի։

Եկեք միասին քայլենք դեպի համերաշխություն և խաղաղ ապագա։

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի երիտասարդ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

17:21 12.08.2025

Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. օգոստոսի 13-ից սեպտեմբերի 2-ը ներառյալ […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Նորավանի մանկապարտեզի շինհրապարակ

17:16 12.08.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Նորավանի մանկապարտեզի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արմավիրի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Նորավանի մանկապարտեզի շինարարական հրապարակ։ Շինարարի, տեխնիկական հսկիչի և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի հետ նա դիտարկել է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի նորակառույց մսուր-մանկապարտեզի կառուցված շենքի տեխնիկական վիճակը, կատարված աշխատանքների որակը։ Մանկապարտեզի կառուցման և բարեկարգման շինարարական աշխատանքներն ավարտված են։ Իրականացվում են բարեկարգման […] ...

«Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մուտքն ազատ կլինի

17:11 12.08.2025

«Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մուտքն ազատ կլինի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպման մուտքն ազատ կլինի։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ներկա լինելու համար անհրաժեշտ կլինի ունենալ անվճար տոմս, որը երկրպագուները կարող են ստանալ մարզադաշտի մուտքի մոտ խաղի մեկնարկից 2 ժամ առաջ։ «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ ՀՖՖ Ավանի ակադեմիայի […] ...

Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները

17:06 12.08.2025

Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: Օգոստոսի 12-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում իրազեկման գործընթացում ներգրավվել է 2882 փրկարարական ծառայող։ Փրկարար ծառայության ստորաբաժանումների ծառայողները մայրաքաղաքի և մարզերի […] ...

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

16:58 12.08.2025

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Օգոստոսի 11-ին Երևանում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և մի շարք ոլորտներում առկա համագործակցության […] ...

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը

16:54 12.08.2025

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հուլիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա […] ...

BACK_TO_TOP