17:29 12.08.2025
Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ: Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ […] ...
17:25 12.08.2025
Շնորհակալություն, մարզիչ. «Փյունիկի» երկրպագուները հրաժեշտ են տվել ՀՀ հավաքականը գլխավորած Եղիշե ՄելիքյանինԵրևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին: «Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «Շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի նկարով են պաստառ պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևել է հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օրեր […] ...
17:21 12.08.2025
Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. օգոստոսի 13-ից սեպտեմբերի 2-ը ներառյալ […] ...
17:16 12.08.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Նորավանի մանկապարտեզի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արմավիրի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Նորավանի մանկապարտեզի շինարարական հրապարակ։ Շինարարի, տեխնիկական հսկիչի և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի հետ նա դիտարկել է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի նորակառույց մսուր-մանկապարտեզի կառուցված շենքի տեխնիկական վիճակը, կատարված աշխատանքների որակը։ Մանկապարտեզի կառուցման և բարեկարգման շինարարական աշխատանքներն ավարտված են։ Իրականացվում են բարեկարգման […] ...
17:11 12.08.2025
«Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մուտքն ազատ կլինիԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպման մուտքն ազատ կլինի։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ներկա լինելու համար անհրաժեշտ կլինի ունենալ անվճար տոմս, որը երկրպագուները կարող են ստանալ մարզադաշտի մուտքի մոտ խաղի մեկնարկից 2 ժամ առաջ։ «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ ՀՖՖ Ավանի ակադեմիայի […] ...
17:06 12.08.2025
Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքներըՓրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: Օգոստոսի 12-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում իրազեկման գործընթացում ներգրավվել է 2882 փրկարարական ծառայող։ Փրկարար ծառայության ստորաբաժանումների ծառայողները մայրաքաղաքի և մարզերի […] ...