Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

12:53 12.08.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը կրթամշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում։

Նախարարը կարևորել է դեսպանության հետ ռազմավարական կարևոր ուղղություններով համագործակցությունը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրում ակտիվ ներգրավվածության համար։ Ծրագրի շրջանակում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի առաջատար բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ։ Նա կարևորել է նաև համատեղ աշխատանքը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023–2027 թթ. ռազմավարության մշակման ուղղությամբ՝ նշելով, որ Կառավարության կողմից հաստատված փաստաթուղթը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով։

Նախարարը շեշտել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման և վերապատրաստման, ինչպես նաև բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում։

Մշակույթի ոլորտում առկա համագործակցության շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական թանգարանի հետ իրականացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը և նշել Հայաստանի պատմության թանգարանի ու Բրիտանական թանգարանի միջև կապերի խորացման հնարավորությունը։

Կողմերը քննարկել են նաև այս տարվա հոկտեմբերին Լոնդոնում կայանալիք «Going Global» բարձրագույն կրթության ամենամյա միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցության հարցը։ Համաժողովը, որը Մեծ Բրիտանիայում անցկացվում է 2004 թվականից՝ երկու տարին մեկ, համախմբում է կրթության ոլորտի ղեկավարներին՝ բարձրագույն կրթության ապագայի շուրջ քննարկումների համար։ Նախարարն այն գնահատել է որպես կարևոր հարթակ միջազգային փորձի փոխանակման և Հայաստանի փորձառության ներկայացման համար։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի աշնանը Երևանում նախատեսվում է անցկացնել երկու խոշոր միջոցառում՝ «Ակադեմիական քաղաք. միջազգային գիտելիքի ֆորում» և «Մշակութային խաչմերուկներ. երևանյան միջազգային համաժողով». վերջինս նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Թագավորության պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը կնպաստի երկկողմ քննարկումների շարունակությանը, նոր համագործակցության ուղղությունների ուսումնասիրությանը և կապերի ամրապնդմանը կրթության, մշակույթի, հետազոտության և նորարարության ոլորտներում։

Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով արձանագրված դրական առաջընթացը և փոխգործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովը կլինի երկկողմ

23:14 12.08.2025

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովը կլինի երկկողմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումը երկկողմանի կլինի, սակայն Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Կիևի և Եվրոպայի դաշնակիցների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Տեսեք, (Ալյասկայում) բանակցություններում այս պատերազմի միայն մեկ կողմը կլինի։ Եվ այդ պատճառով նախագահը գնում է այնտեղ՝ կրկին […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

23:03 12.08.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: 28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։ Այնուհետև այց է կատարվել Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության […] ...

Ինչու են թուրք գաղափարախոսները կարծում, որ «Թրամփի ուղին» ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ է

22:52 12.08.2025

Ինչու են թուրք գաղափարախոսները կարծում, որ «Թրամփի ուղին» ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ է

Թուրքիայում ոչ բոլորն են ողջունել ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության և բարգավաճման Թրամփի միջազգային երթուղու» գաղափարը: Թուրքական քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք համարում են, որ սա, ըստ էության, հակաթուրքական նախագիծ է ու Անկարան պետք է փորձի տապալել դրա իրականացումը: Ովքե՞ր են դեմ հանդես եկողներն ու ինչո՞ւ են համարում Թրամփի նախագիծը հակաթուրքական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...

Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողին

22:39 12.08.2025

Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողին

Մադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

22:30 12.08.2025

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

22:21 12.08.2025

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

Օգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...

BACK_TO_TOP