23:27 13.08.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վաշինգտոնը չստանա այն պատասխանները, որոնք նա ակնկալում է Մոսկվայից՝ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ իր հարցերին։ Այս հայտարարությունն արել է Թրամփը՝ այցելելով Վաշինգտոնի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին օգոստոսի 15-ին Ալյասկայում Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին։
«Շատ մեծ հավանականություն կա, որ մենք կունենանք երկրորդ հանդիպում, որն ավելի արդյունավետ կլինի, քան առաջինը։ Եվ դա կարող է լինել մի հանդիպում, որը բացարձակապես կաշխատի։ Բայց առաջին հանդիպումը չի աշխատի (այսինքն՝ թույլ չի տա մեզ անմիջապես դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում – խմբ.)։ Չնայած մենք կարող ենք հասնել հիանալի փոխըմբռնման։ Դա շատ կարևոր հանդիպում կլինի։ Բայց դա (միայն) հող է նախապատրաստում երկրորդ հանդիպման համար», – կարծում է Թրամփը։ «Եվ մենք կանցկացնենք երկրորդ հանդիպում նախագահ Պուտինի, Զելենսկու և իմ միջև, եթե նրանք ցանկանան, որ ես այնտեղ լինեմ», – բացատրել է նա։
Իր կանխատեսման համաձայն՝ «երկրորդ հանդիպում կարող է և չլինի»։ «Եթե ես զգամ, որ անտեղի է այն անցկացնել, քանի որ չեմ ստացել այն պատասխանները, որոնք մենք պետք է ունենայինք, այդ դեպքում երկրորդ հանդիպումը տեղի չի ունենա», – պնդել է ամերիկացի առաջնորդը։
Ինչպես Թրամփը հայտարարել է անցյալ շաբաթվա վերջին, նա ակնկալում է հանդիպել Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Այնուհետև այս բանակցությունների ծրագրերը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու տարբերակների քննարկման վրա։ Կրեմլը ակնկալում է, որ Պուտինի և Թրամփի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում, ընդգծել է Ուշակովը։
15:57 14.08.2025
Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքումՀաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ օգոստոսի 2-ից այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։ Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա այժմ […] ...
15:54 14.08.2025
710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների […] ...
15:50 14.08.2025
Թրամփը կտեղեկացնի Եվրահանձնաժողովին Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին, ամենայն հավանականությամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան։ «Եվրահանձնաժողովի ղեկավարը հետևում է Եվրոպայի համար կարևոր բոլոր թեմաներին, և, իհարկե, սա ( ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցությունները ) ակնհայտ հարց […] ...
15:48 14.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունելու մտադրության մասինԵվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա և ակնկալում է այն ընդունել սեպտեմբերին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Մենք արդեն ընդունել ենք պատժամիջոցների տասնութ փաթեթ և աշխատում ենք 19-րդի վրա։ Հուսով եմ՝ կկարողանանք այն ընդունել հաջորդ ամիս», – ասել է նա։ Եվրահանձնաժողովի խոսնակի խոսքով ՝ Բրյուսելը […] ...
15:42 14.08.2025
Պուտինը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եռանդուն ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչպես բոլորը գիտեն, ( Թրամփի վարչակազմը – խմբ.) իմ կարծիքով բավականին մեծ և անկեղծ ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու, ճգնաժամը դադարեցնելու և այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին հետաքրքրող համաձայնությունների հասնելու համար։Դա նրա համար […] ...
15:38 14.08.2025
Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի պահպանման պետական քաղաքականությունըԳործադիրը հաստատել է մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները հաստատելու վերաբերյալ կարգը: Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու […] ...