13:20 16.04.2018
2014 թվականից սկսած՝ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է 1994 թվականին հաստատված հրադադարը։ Իսկ 2016 թվականին, անհաջողության մատնվելով բանակցություններում, լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունն այսպես է բնորոշել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում։
«Ադրբեջանը … լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ կիրառելով մեծ քանակի ավիացիա, զրահատեխնիկա, խոշոր տրամաչափի հրետանի, հրթիռային համակարգեր, հրանետ համակարգեր՝ մեծ մասը, ի դեպ, գնված Ռուսաստանից»,– նշել է Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահի խոսքերով՝ ադրբեջանական կողմին այնուամենայնիվ չհաջողվեց որևէ լուրջ խնդիր լուծել, և 5-րդ օրը կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպեցին ու որոշեցին վերադառնալ բանակցություններին։
«Դրանից հետո մի քանի գագաթնաժողով եղավ, որտեղ կողմերը պայմանավորվեցին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ու աշխատակազմի ընդլայնման վերաբերյալ։ Բայց վերադառնալով Բաքու՝ ադրբեջանական կողմը հրաժարվեց իրականացնել այդ պայմանավորվածությունները»,– նշել է Սարգսյանը։
Երրորդ նախագահը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել էր հիմնախնդիրը լուծել երեք սկզբունքների հիման վրա.
Սարգսյանի խոսքերով՝ սա այն չէ, ինչի մասին երազում էր հայկական կողմը, սակայն սա փոխզիջումային տարբերակ է, ինչի պատճառով էլ հայկական կողմը համաձայնել է շարունակել բանակցությունները։ Սակայն երբ 2011 թվականին Կազանում մոտ էր ստորագրման պահը, Բաքուն լրացուցիչ պահանջներ է ներկայացրել, և ստորագրումը չի կայացել։
«Ադրբեջանի ղեկավարության մոտ խաբկանք կա, որ կարող է փոխզիջում լինել միայն Հայաստանի ու Արցախի կողմից։ Եվ միայն այդ պատճառով չի փոխվում ստատուս-քվոն։ Բայց այստեղ կարևոր է նաև հանդիպակաց փոխզիջումը։ Ադրբեջանական կողմը դեռ հուսով է ուժով լուծել խնդիրը»,– նշել է Սարգսյանը։
Սակայն, երրորդ նախագահի խոսքերով, 1990-ականների ու 2016-ի փորձը ցույց է տվել, որ դա անհնար է։ Կլինեն մեծ թվով զոհեր ու կորուստներ, բայց վաղ թե ուշ պետք է գալ լուծման. սակայն որքան շուտ, այնքան լավ։
«Իսկ Արցախի ապագան ազատ կյանքն է։ Այո, դա փոքր երկիր է, բայց դա դեռ հիմք չէ ասելու՝ դուք իրավունք չունեք ազատ ապրելու։ Մարդիկ այնտեղ ապրել են հազարամյակներով, կշարունակեն ապրել նաև հետագայում»,– նշել է Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, շատ բան են անում հիմնախնդրի կարգավորման համար։ Համանախագահ երկրների նախագահների մակարդակով արվել է 5 հայտարարություն, և դրանք բոլորն ասում են, որ հիմնախնդիրը կարող է լուծվել վերը նշված երեք սկզբունքների հիման վրա. դրանք իրարից անբաժանելի են։
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...