17:50 21.08.2025
Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։
Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։
Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման պատրաստվածությունը ստուգելու, ինչպես նաև նրանց գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 19-ին Շիրակի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ մարզպետարանի նախաձեռնությամբ։
Ուսումնավարժության ընթացքին հետևել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու Շիրակի մարզպետարանի ղեկավար կազմը։
Ըստ սցենարի՝ երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել են քաղաքի բազմաբնակարան շենքերը, վնասվել արտադրական օբյեկտներ, բռնկվել է հրդեհ, կան տուժածներ։ Անհրաժեշտ է իրականացնել հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ։
Փրկարարներն ըստ իրավիճակի անցնում են գործի։ Արձագանքող ուժերի շարքում են նաև Ոստիկանության, Շտապօգնության ծառայությունների աշխատակիցներ, գազամատակարարման, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման կազմակերպությունների վթարային խմբեր։
Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները նախ հատուկ ժապավենով արգելափակում են տարածքը, ապա իրականացնում իրավիճակի գնահատում և մարտական բացազատում՝ որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկի համար։
Տուժածներին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն, որից հետո երեք տուժած տեղափոխվում են շտապօգնության մեքենայով։
Միաժամանակ, մասնագիտական վթարային խմբերն իրականացնում են տեխնիկական աշխատանքներ՝ ջրագծի վնասված հատվածի վերականգնում, էլեկտրական հենասյուների ամրացում, մալուխների վերականգնում, ինչպես նաև գազախողովակի խցափակում՝ զոդման եղանակով։
Ուսումնավարժության ավարտին ստորաբաժանումների հրամանատարները զեկուցում են իրականացված միջոցառումների արդյունքը։
Ուսումնավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ պատշաճ համակարգվածության, պատրաստված անձնակազմի և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է դիմագրավել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներին՝ ապահովելով բնակչության անվտանգությունն ու պաշտպանվածությունը։
22:14 21.08.2025
Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակՕգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...
22:07 21.08.2025
«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...
21:55 21.08.2025
Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկՕգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ […] ...
21:50 21.08.2025
Դոնարուման վերսկսել է մարզումները ՊՍԺ-ումՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել է մարզումներն ակումբի հետ, հաղորդում է L’Equipe-ը: Իտալացի դարպասապահն աշխարհի ակումբային առաջնությունից ի վեր չէր մարզվել ՊՍԺ-ի կազմում: Դոնարումայի ու ակումբի հարաբերությունները վատացել էին նոր պայմանագրի շուրջ համաձայնության չհասնելուց հետո: 26-ամյա դարպասապահը դուրս էր մնացել «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային և «Նանտի» դեմ Լիգա 1-ի առաջին տուրի խաղերի հայտացուցակներից: Մրցաշրջանի առաջին […] ...
21:44 21.08.2025
ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական […] ...