16:24 27.09.2018
Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների այցի առթիվ վաղ առավոտից փակ են եղել մի շարք փողոցներ: Օդանավակայանի տարածքից հեռացվել են բոլոր մեքենաները: Դուշանբեն գրեթե մեկ տարի պատրաստվել է այս հանդիպմանը. թարմացվել են շենքերի ճակատային հատվածները, վերանորոգվել են ճանապարհները:
Ինչպես հաղորդում է «ASIA-Plus»-ը, Տաջիկստանի մայրաքաղաքի հյուրերն այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներն են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Թուրքմենստանի փոխվարչապետ Պուրլի Աղամիրադովը, ով համակարգում է գիտության և կրթության ոլորտները: Դուշանբեում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովը:
Նախապես հայտարարված էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամմեդովը, հետագայում, սակայն, հայտնի դարձավ, որ նրա մասնակցությունն անհնար է. նա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Գագաթնաժողովին չի մասնակցի նաև Ուկրաինան:
ԱՊՀ երկրների ղեկավարները նոր համաձայնագիր կունենան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ: Նախատեսվում է քննարկել մի շարք նախագծեր, որոնք ուղղված են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար և ԱՊՀ գործունեության համար նշանակալի այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը: Կարծիքներ են փոխանակվելու ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, քննարկվելու է ԱՊՀ նախագահության հարցը, ինչպես նաև ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու ժամը:
Հումանիտար համագործակցության ոլորտում ամենակարևոր նախագիծը կլինի Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանն ուղղված նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Նախատեսվում է 2021թ. Դուշանբեն հայտարարել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, 2021թ. ԱՊՀ-ում կհայտարարվի ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Դուշանբեում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում ԱՊՀ մի շարք երկրների ղեկավարներ երկկողմ հանդիպումներ կանցկացվեն, իսկ գագաթնաժողովի ավարտին ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից կանցնի Թուրքմենստանին:
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...