Ֆեյսբուքը կփոխի անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ կարգավորումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Ֆեյսբուքը կփոխի անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ կարգավորումները

08:47 18.04.2018

Ֆեյսբուքը հայտարարել է, որ փոփոխություններ կանի անձնական տվյալների օգտագործման իր քաղաքականության մեջ: Տվյալների պահպանության նոր միջոցառումները կհամապատասխանեն Եվրոպական միության կանոնակարգերին, և դրանցից առաջինը կօգտվեն Եվրոպայի բնակիչները:

Ֆեյսբուքը միևնույն ժամանակ հայտարարել է, որ անկախ բնակության վայրից՝ բոլոր օգտատերերին հարցում կարվի վերանայել կարևոր տվյալների օգտագործման մասին կարգավորումները: Օգտատերերն իրենք կընտրեն, թե ինչ գովազդներ են տեսնելու, ինչպես նաև կորոշեն՝ արդյոք Ֆեյսբուքը կօգտագործի երրորդ կողմից ստացված տվյալները: Սոցցանցն իր օգտատերերին խնդրի նաև վերանայել իրենց էջերում առկա քաղաքական և կրոնական նախընտրությունների մասին տեղեկությունները:

Բացի այդ, սոցցանցից օգտվողները կկարողանան ընտրել՝ արդյոք դեմքի ավտոմատ ճանաչման տեխնոլոգիան կիրառվի իրենց դեպքում թե ոչ:

Հիշեցնենք, որ ընկերության հիմնդիր Մարկ Ցուկերբերգն օրեր առաջ Կոնգրես էր կանչվել, որպեսզի բացատրություն տա ավելի քան 80 միլիոն մարդկանց անձնական տվյալներն օգտագործելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում ներկայացվել է առաջին մարդանման էլեկտրական ռոբոտը

20:32 04.05.2024

Չինաստանում ներկայացվել է առաջին մարդանման էլեկտրական ռոբոտը

Պեկինի նորարար հումանոիդ ռոբոտների կենտրոնը ցուցադրել է առաջին ամբողջովին էլեկտրական ռոբոտը։ Այս մասին հայտնում է MyDrivers-ը։ Մոդելը ստացել է «Տիանգոնգ» անունը։ Հումանոիդն ունի ռոբոտացված ձեռքեր և ոտքեր, այն ունակ է շարժվել մարդու նման։ Ներկայացված ռոբոտը կարող է քայլել և վազել ժամում մինչև 6 կիլոմետր արագությամբ։ Ըստ գիտնականների՝ սա աշխարհում առաջին նման ռոբոտն է՝ էլեկտրական շարժիչով։ […] ...

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

20:06 04.05.2024

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

WhatsApp-ի հանրահայտ մեսենջերը կունենա նոր գործառույթ, որը թույլ է տալիս մեդիա ֆայլեր դիտելիս արձագանքել։ Այս մասին հայտնում է WhatsApp պորտալը։ Նշվում է, որ Android օպերացիոն համակարգով սարքերի համար նախատեսված հավելվածի բետա տարբերակում հայտնաբերվել է տարբերակ, որը թույլ է տալիս օգտատիրոջը արձագանքներ տեղադրել լուսանկարի կամ տեսանյութի վրա՝ առանց դիտման էկրանից դուրս գալու։ Պորտալի ծրագրավորողների կարծիքով՝ այս […] ...

Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

12:03 04.05.2024

Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

Ըստ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների՝ գիտնականները Արեգակի վրա հայտնաբերել են հինգ բարձր կարգի M բռնկում: «Մայիսի 4-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:19-ին, 28 րոպե տևողությամբ M9.1 բռնկում է հայտնաբերվել արևային բծերի խմբում 3663 (N26W09)», – ասված է IPG-ի հայտարարության մեջ։ Բացի այդ, Արեգակի վրա գրանցվել են M1.2, M1.1, M2.4, ինչպես նաև M1.6 […] ...

Գենետիկները ԴՆԹ-ում ծխելու հետևանքով խորը փոփոխություններ են հայտնաբերել

21:07 03.05.2024

Գենետիկները ԴՆԹ-ում ծխելու հետևանքով խորը փոփոխություններ են հայտնաբերել

Չիկագոյի համալսարանի ամերիկացի գենետիկները վերլուծել են մարդու ինը տարբեր հյուսվածքների ավելի քան 900 նմուշ՝ հասկանալու համար, թե որքան խորն է ծխելու հետևանքով առաջացած բջջային և գենետիկական վնասը: Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Human Genetics (AJHG) գիտական ​​հրատարակությունում: Թիմը հավաքել է էպիգենետիկ տվյալներ՝ գնահատելու ծխելու ազդեցությունը գենետիկայի վրա: Թիմն օգտագործել է ԴՆԹ-ի մեթիլացման տվյալները ինը […] ...

Մագնիսական փոթորիկը Երկրի վրա ազդել է կանխատեսվածից ավելի վաղ

22:39 02.05.2024

Մագնիսական փոթորիկը Երկրի վրա ազդել է կանխատեսվածից ավելի վաղ

Մագնիսական փոթորիկը Երկրի վրա ազդել է մայիսի 3-ի կանխատեսված ամսաթվից շուտ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տիեզերական եղանակի մոնիթորինգի կենտրոնում։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Երկրի մագնիսական դաշտի խանգարումն այժմ հասել է G2 մակարդակի, ինչը մոնիթորինգի սանդղակի վրա նշանակում է «չափավոր» ցուցիչ, այնտեղ G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»: Նախկինում գիտնականները գրանցել էին հզոր […] ...

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպմանը

13:46 02.05.2024

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմին և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact […] ...

BACK_TO_TOP