Նոր խորհրդարանում կլինի 3, առավելագույնը՝ 4 ուժ. հներից ո՞ր ուժերը կմնան ԱԺ-ում․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+22.09 oC

Նոր խորհրդարանում կլինի 3, առավելագույնը՝ 4 ուժ. հներից ո՞ր ուժերը կմնան ԱԺ-ում․ «Փաստ»

09:08 02.10.2018

«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ հիմնականում քաղաքական դաշտը խիստ սահմանափակ է, հեշտ մոնոպոլիզացվող, ուր առանց այն էլ բավականին շատ կուսակցություններ կան գրանցված, այս դաշտը հագեցած է: Սակայն պարզվում է, որ քաղաքագիտական տեսանկյունից՝ կուսակցությունների թվի մեծ կամ փոքր լինելն այնքան էլ էական չէ: Կարևորը քաղաքական դաշտը ո՛չ ամայանա, ո՛չ էլ մոնոպոլիզացվի, քանի որ երկու դեպքում էլ դրան հաջորդում է ճահճացման պրոցեսը:

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներն ու խմորումները տիպիկ հետհեղափոխական երևույթներ են հիշեցնում, ինչը սովորաբար իր հետ բերում է ոչ միայն նոր կուսակցությունների ստեղծման, այլև լուրջ վերադասավորումների: Եվ եթե մինչ հեղափոխությունը քաղաքական համակարգին ավելի բնորոշ էր ավտորիտարիզմը, որի հետևանքով ձևավորվել էր բազմակուսակցականության կեղծ համակարգ, ապա հիմա՝ հեղափոխությունից հետո, փլուզվել է նաև հին քաղաքական համակարգը և քաղաքական դաշտում վակուում է առաջացել:

Քաղաքագետի դիտարկմամբ, առաջիկա ընտրություններին խորհրդարանում կրկին 3, ծայրահեղ դեպքում՝ 4 կուսակցություն ներկայացված կլինի: Եվ ամենևին էլ պետք չէ մտահոգվել, որ այս ընթացքում բավականին շատ նոր կուսակցություններ են գրանցվում, քանի որ դրանց մեծ մասն ընտրությունների ժամանակ կմաղվի: Այլ հարց է, թե նախկին խորհրդարանական կուսակցություններից որոնք կմնան ապագա խորհրդարանում:

«Այստեղ հարցն այն է, թե նախկինում քաղաքական կյանքը տնօրինող ուժերը կկարողանա՞ն մնալ խորհրդարանում, թե՞ նորաստեղծ կուսակցությունները կզբաղեցնեն նրանց տեղը և կլրացնեն այն վակուումը, որը կա: Չնայած, պարզ է, որ ապագա խորհրդարանում 50 և ավելի տոկոսը ստանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ այն դեռևս շարունակում է իր քաղաքական վերելքը: Եթե կուսակցությանը հաջողվի առաջիկա մեկ–երկու տարում սոցիալ–տնտեսական արդյունքներ արձանագրել, ապա կուսակցության վարկանիշը կշարունակի բավականին բարձր մնալ»,– ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետը չբացառեց նաև, որ ՀՀԿ–ն կարող է անգամ դուրս մնալ առաջիկա խորհրդարանից: Եվ դա գիտակցելով է, որ խորհրդարանը չլուծարելու համար ամենաշատն ինքն է պայքարում: Եվ եթե ընտրությունները տեղի ունենան մինչև դեկտեմբեր, ապա չի բացառվում, որ ՀՀԿ–ի փոխարեն խորհրդարանում հայտնվեն անգամ նոր ձևավորված կուսակցությունները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP