Անի խոշորացված համայնքի ղեկավարը փոխել է նստավայրը․ ցուցարարները փակել են համայնքապետարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

Անի խոշորացված համայնքի ղեկավարը փոխել է նստավայրը․ ցուցարարները փակել են համայնքապետարանը

21:10 03.10.2018

Անի խոշորացված համայնքի ղեկավարի նստավայրը երեկվանից դարձել է Մարալիկի մշակույթի տունը: Մոտ մեկ ամիս է՝ համայնքում բողոքի ակցիաներ են՝ ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով: Հիմա էլ ցուցարարները որոշել են փակել համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը:  Համայնքի ղեկավարն ու աշխատակազմը, գնալու տեղ չունենալով, տեղափոխվել են հարևանությամբ գտնվող մշակույթի տան շենք:

Մշակույթի տուն տեղափոխվելու որոշում կայացրել են երեկ, երբ, ըստ Արտակ Գևորգյանի, ինքը փորձել է մտնել քաղաքապետարան,  բայց ցուցարարները թույլ չեն տվել:  Ըստ նրա՝ բողոքավորների հետ քաշքշուկի ընթացքում վնասել է ձեռքը, այս մասին իրավապահներին է տեղյակ պահել:

 

«Պարզ զգացվում է, որ մարդկանց մեջ առաջացել է առիթից, ժամանակի շնչից օգտվելու հնարավորություն, որ ձգտեն այս պահին իրենց համար հող հարթել: Երեկ փորձել եմ աշխատակազմի հետ մտնել համայնքապետարան: Կատարվել են բռնություններ՝ ձեռքի վնասում, հագուստի ճղում: Դիմել եմ պատկան ատյաններին և տարածքային կառավարման նախարարին, դիմել եմ Շիրակի մարզպետին ու  հանրապետության ոստիկանապետին, որպեսզի օրենքի սահմաններում և ՀՀ Սահմանադրության դրույթների համարժեք ապահովեն ՏԻՄ գործունեությունը: Սա ընդամենը ոտնձգություն է՝ բռնություն ՏԻՄ-ի հանդեպ »,- SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ զրույցում նշել է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:

Ցուցարարները  համայնքի ղեկավարի հայտարարությունները ուռճացված են համարում: Իրենք շարունակելու են փակ պահել համայնքապետարանի շենքը ու պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը:  Հիշեցնենք, որ ցուցարարներին են միացել Անի համայնքի ավագանու երկու անդամ:

 

«Հայտարարել էինք նախապես  ու փակել ենք համայնքապետարանի շենքը: Արտակ Գևորգյանը իր համախոհների հետ ներկայացել է և փորձել է մտնել համայնքապետարանի շենք: Բռնություն չի գործադրվել , ընդամենը եղել ենք անսասան մեր տեղերում, արգելք ենք հանդիսացել մեր սեփական անձով ու չենք թույլատրել , որ մտնի շենք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է Անի խոշորացված համայնքի ավագանու անդամ Գևորգ Շաբոյանը:

Ցուցարարները համայնքի ղեկավարին մեղադրում են անարդյունավետ և ոչ թափանցիկ աշխատաոճի մեջ և պահանջում են նրա հրաժարականը: Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանը ՀՀԿ անդամ է և 13 տարի ղեկավարել է Մարալիկ քաղաքը, 1 տարի է՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP