Ընտրական օրենսգրքի հիմնական հարցերի շուրջ գոյություն ունի կոնսենսուս․ Միքայել Մելքումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Ընտրական օրենսգրքի հիմնական հարցերի շուրջ գոյություն ունի կոնսենսուս․ Միքայել Մելքումյան

13:53 04.10.2018

Միքայել Մելքումյան

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու խորհրդարանական խումբն իր նախագիծը փոխանցել է կառավարությանը, և Ազգային ժողովը հիմա սպասում է կառավարության տարբերակին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Հարցին, թե կարո՞ղ է Ազգային ժողովին պարտադրվել կառավարության կողմից ներկայացված որևէ տարբերակ, Մելքումյանը պատասխանել է.

«Ո՞ւմ կողմից պետք է պարտադրվի… Դե, պարտադրելը քաղաքական կատեգորիա չէ։ Ազգային ժողովն ունի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ, քաղաքական ուժեր, և մենք քննարկելու ենք»,- նշեց Մելքումյանը։

Նա շարունակեց և նշեց, որ իր կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցում քաղաքական ուժերի միջև համաձայնություն՝ կոնսենսուս կա։

«Կարծում եմ, որ հիմնական հարցերի շուրջ գոյություն ունի կոնսենսուս։ Իմ ունեցած տեղեկատվությամբ՝ համամասնական մաքուր համակարգի, ռեյտինգայինը հանելու… եթե ես չեմ սխալվում, մենք այդպիսի կոնսենսուս պետք է ունենանք, որը հանձնաժողովների համատեղ նիստի քննարկման բովանդակությունն էր ապացուցում»,- նշեց Մելքումյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:45 06.05.2025

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

22:36 06.05.2025

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

22:24 06.05.2025

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

22:16 06.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

22:11 06.05.2025

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...

SHANTNEWS

22:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP