15:08 04.10.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում սահմանվել են հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները:
Դրանք մշակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Այդ կանոնների համաձայն՝ հետաքննության մարմինների դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող աշխատակիցներն իրենց իրավասության սահմաններում պահպանում են դեպքի վայրը, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները, ձեռնարկվում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ՝ դրանց վնասելը, տեղաշարժելը կամ կորուստը կանխելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ դեպքի վայրում նրանք պարտավոր են անմիջապես դեպքի վայրից հեռացնել քրեական վարույթի մասնակից չհանդիսացող կամ դեպքի վայրում զննությանը մասնակցելու լիազորություն չունեցող անձանց, ապահովել դեպքի վայրի պահպանությունը՝ ժապավեններով կամ այլ եղանակով այն մեկուսացնելով (սահմանազատված տարածք), բացառությամբ, երբ դեպքի վայրը գտնվում է հակառակորդի կողմից դիտարկվող տարածքում կամ գործել է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է իրականացնել համապատասխան գործողություններ, արգելել առանց դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվության քրեական վարույթի մասնակից չհանդիսացող կամ դեպքի վայրում գտնվելու լիազորություն չունեցող անձանց (հանրային ծառայողներին և այլն) սահմանազատված տարածք մուտք գործել,
կատարել դեպքի վայրի պահպանման վերաբերյալ դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի օրինական պահանջները,
եղանակային (անձրև, քամի, ձյուն և այլն) և այլ գործոններով պայմանավորված հանցագործության հետքերի և դեպքի վայրում առկա այլ առարկաների վնասման կամ ոչնչացման սպառնալիքի դեպքում ձեռնարկում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ՝ դրանց պահպանման նպատակով և այլն:
Դեպքի վայրում այդ աշխատակիցներին արգելվում է իրականացնել դեպքի վայրի պահպանության հետ չառնչվող ոչ դատավարական բնույթի գործողություններ (ծխել, նետել առարկաներ և այլն):
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...