22:01 04.10.2018
«Քանի որ դեկտեմբերյան ընտրություններից մեկի շարժառիթը նշվել էր ներդրումների արգելակումը, տնտեսական զարգացումների արգելակումը, ապա պետք է նշեմ, որ ես չեմ կարծում, որ էսօրվա խորհրդարանը 100 տոկոսով խանգարում է այդ գործընթացին: Տեսեք՝ ինչ է ստացվում․ վերջին լիագումար նիստերում մենք 1-2 ժամում վերջացնում ենք, այսինքն՝ խորհրդարանաը չի կարողանում օրակարգ ձևավորել, քանի որ կառավարությունը պետք է այն ձևավորի: Կառավարությունը օրակարգ չունի՞, որ խորհրդարանին օրենսդրական նախաձեռնություններ բերի, որով մենք կկարողանանք պայմաններ ստեղծել այդ ներդրումների ներգրավման առումով: Մի հարց էլ կա, թե այս ընթացքում ի՞նչ օրենք ու նախաձեռնություն է բերել կառավարությունը, որ խորհրդարանը մերժել է: Ի՞նչն է խանգարում, որ այսքան երկար ժամանակ Ընտրական օրենսգիրքը ուշանում է, Բիզնեսի սահմանադրությունն է ուշանում: Հարկային օրենսգիրքը ինչքա՞ն կարելի է ձգձգել և չբերել, որպեսզի արագ ունենանք արդյունք»,- այս մասին «Շանթ»ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Խոսելով սպասվող ընտրությունների մասին՝ Մելքումյանը շեշտեց, որ եթե իրենք իշխանություն չեն, ապա, իհարկե, ընդդիմություն են: Ըստ պատգամավորի՝ ընդդիմություն լինելով նրանց նախընտրական լծակները չեն սահմանափակվի:
«Այսօրվա իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ինչ ձայներ, որ ունի, դրանք հստակ իրենց ձայներն են: Այսօրվա մթնոլորտն այնպիսին է, որ իր ձայները հստակ գնալու են իր մոտ, իսկ այն ձայները, որ չեն գնալու ՔՊ-ին, ուրեմն անպայման գալու են դեպի ընդդիմադիր դաշտ: Հիմա մենք պետք է աշխատենք մեր այլընտրանքային ծրագրերը ճիշտ, գրագետ ու պրոֆեսիոնալ ներկայացնենք՝ հիմքում դնելով ոչ թե կուսակցական շահը, այլ պետական մոտեցումները»,- ասել է Միքայել Մելքումյանը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...