19:57 04.10.2018
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերի Օսիպյանը նախ ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ հույս հայտնելով, որ Գարիկ Ղուկասյանը ավելի կամրապնդի մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանությունը։
Աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման հոկտեմբերի 7-ից 12-ն անցկացվելիք ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովն էր։ Վալերի Օսիպյանը հրահանգեց ևս մեկ անգամ ուսումնասիրել ու քննարկել միջոցառումների անվտանգությանն առնչվող անգամ ամենափոքր մանրուքները։ Ոստիկանության պետը պահանջեց, որ այդ օրերին ծառայության ներգրավված ոստիկանները լինեն անթերի՝ արտաքին տեսքից մինչև ծառայությունների մատուցում։
Վալերի Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հիշեցրեց, որ իրենց անբարեխիղճ ծառայությամբ ոստիկանի և, առհասարակ, համակարգի հեղինակության վրա ստվեր գցողները կպատժվեն խստագույնս՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, իսկ բարեխիղճ ծառայողները կխրախուսվեն։
«Ոստիկանության պետից շարքային՝ բոլորիցս է կախված միջոցառումների անխափան անցկացումը։ Մեր նկատմամբ հասարակական վստահությունն ու հարգանքը բազմապատկվել է Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Պետք է անել ամեն ինչ, որ այս աննախադեպ միջազգային իրադարձությունից հետո հասարակական վստահությունն ու հարգանքն ավելի ամրապնդվի»,- նշել է Վալերի Օսիպյանը։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետի տեղակալները ստորաբաժանումների ղեկավարների հետ ևս մեկ անգամ քննարկեցին ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումներին ոստիկանության ծառայությունը կազմակերպելուն, համակարգելուն ու վերահսկելուն վերաբերվող հարցեր։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...