Նիկա Բաբայանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր գործչի կոչումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+17.09 oC

Նիկա Բաբայանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր գործչի կոչումից

17:56 22.04.2018

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր գործչի կոչումից՝ հայրենիքում տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:

«Իշխող իշխանությունների անօրինականության պատճառով, ի նշան բողոքի, ազգային արդար շարժման ղեկավարների, հայրենասերների ձերբակալության դեմ, ես այլևս չեմ կարող շարունակել կրել Հայաստանի վաստակավոր գործչի կոչումը»,- գրել է  Նիկա Բաբայանը:

Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից՝ անընդունելի համարելով անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ ուժի կիրառումը:

ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել է նաև ամերիկաբնակ երգչուհի Էռնա Յուզբաշյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

14:01 01.05.2024

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը։ «Երևանցիներն ու քաղաքի հյուրերը մինչև գիշեր վայելել են սիրված ստեղծագործություններ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

12:15 30.04.2024

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ. Գյումրու հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և […] ...

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

23:59 29.04.2024

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մտավորականներ, արվեստագետներ, Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, նրա արվեստի […] ...

Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

11:33 29.04.2024

Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

Կերպարվեստի աշխարհի ամենահայտնի գլուխգործոցներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կարող է անհետանալ Լուվրի իր սովորական վայրից. թանգարանի ղեկավարությունը նախատեսում է կտավը տեղափոխել հատուկ ստորգետնյա սենյակ։ Այս մասին գրում է Telegraph թերթը։ Նյութում ասվում է, որ չնայած «Մոնա Լիզայի» մեծ ժողովրդականությանը Լուվրի այցելուների շրջանում՝ վերջիններս, դատելով հարցումներից, սովորաբար մնում են հիասթափված իրենց տեսածից և այն […] ...

Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին

00:02 28.04.2024

Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին։ Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […] ...

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […] ...

BACK_TO_TOP