Սարկոզին, Օլանդը, Միրեյ Մատիեն, Ժան Պոլ Բելմոնդոն, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը՝ Ազնավուրի հիշատակի արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+26.09 oC

Սարկոզին, Օլանդը, Միրեյ Մատիեն, Ժան Պոլ Բելմոնդոն, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը՝ Ազնավուրի հիշատակի արարողությանը

12:01 05.10.2018

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով: Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ: Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությանը ներկա է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Սպասվում է, որ ավելի քան 2000 մարդ կհավաքվի հուշահամալիրի բակում՝ երգչին հրաժեշտ տալու համար: Արդեն ժամանել են երգչուհիներ Միրեյ Մատիեն, ԶԱԶ-ը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն: Ազնավուրի մարմինը դուրս կբերվի համալիրի բակից իր հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կատարման ներքո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցություններից հետո Ազնավուրի ընտանիքն, ի վերջո, համաձայնել է, որ հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպվի: Ավելի վաղ բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսեզ Նիսենը և նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, կոչ էին արել Ազնավուրի պատվին հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

21:25 19.06.2025

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին: «Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ և կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը և անվտանգությանը»,- նշվում է գրառման մեջ։ HoM Markus Ritter joined the patrol […] ...

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

21:18 19.06.2025

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

21:11 19.06.2025

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Հունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

21:05 19.06.2025

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […] ...

Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 19.06.2025

Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […] ...

Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:53 19.06.2025

Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը նոր հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական թիրախներին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։ «Հայֆայում և Թել Ավիվում ռազմական արդյունաբերության օբյեկտների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարձակումների նոր ալիք է սկսվել։ … Ռազմական ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության […] ...

BACK_TO_TOP