ԱՄՆ Սենատը Գոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացիների ցեղասպանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

ԱՄՆ Սենատը Գոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացիների ցեղասպանություն

16:49 05.10.2018

ԱՄՆ Սենատը 1932-1933 թթ. Ուկրաինայի սովը ճանաչել է որպես այդ երկրի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություն: Հոկտեմբերի 3-ին, ընդունելով համապատասխան բանաձևը, Վաշինգտոնը պաշտոնապես համաձայնել է Ուկրաինայում սովի հարցերով ԱՄՆ կառավարական հանձնաժողովի 1988 թ. ապրիլի 22-ի եզրակացությանը: Հանձնաժողովը ստեղծվել էր 1984 թ.-ին՝ զանգվածային սովի պատճառների ուսումնասիրման համար:

Բանաձևը Սենատում ներկայացվել էր 2018 թ. մարտին: Փաստաթուղթը դատապարտում է խորհրդային իշխանությունների կողմից մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները: Բանաձևով նաև աջակցություն է արտահայտվում «ժողովրդավարական սկզբունքների, ազատ շուկայական տնտեսության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման համար Ուկրաինայի ժողովրդի շարունակական ջանքերին»:

«Բանաձևն ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան, ուկրաինական սփյուռքի ու Սենատում Ուկրաինայի բարեկամների միջև արդյունավետ համագործակցության արդյունք է»,- այս մասին ասված է Ուկրաինայի դեսպանատան Facebook-յան էջում:

Ուկրաինայում գործում է օրենք, որը 1932-1933թթ. սովը ճանաչում է որպես ցեղասպանություն: Ամեն տարի նոյեմբերի վերջին շաբաթ օրը տեղի են ունենում Գոլոդոմորի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: 2017 թվականին Գոլոդոմորի հուշահամալիրում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ էր արել Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվություն ստանձնել «խորհրդային վարչակարգի հանցագործությունների համար»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

BACK_TO_TOP