17:55 05.10.2018
Ե՞րբ է պետք անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ինչպիսի՞ն են լինելու մեխանիզմները և արդյո՞ք պետք է այս հարցում շտապողականություն ցուցաբերել: Այս հարցերի շուրջ այսօր Գյումրիի «Մեդիա կենտրոնը» հանրային քննարկում էր կազմակերպել:
Փորձագետներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վերլուծել են ժամանակագրական հերթականությամբ՝ հեղափոխությունից մինչև «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունների ընդունում: Հնչել են հակադիր կարծիքներ, բայց մեկ ընդհանուր եզրակացությամբ, որ հայաստանյան քաղաքական դաշտում ճգնաժամ է:
Հեղափոխությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պարտադիր: Սա առաջին բանն էր, որ շեշտեցին բանախոսները: Սա դեռ գարնանը՝ հեղափոխությունից հետո խորհրդարանական բոլոր ուժերին էր հայտնի, և բոլորը համակարծիք էին, որ մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ:
Ըստ փորձագետ Սեյրան Մարտիրոսյանի՝ խորհրդարանական մեծամասնությունը ինքը պետք է արտահերթ ընտրությունների առաջարկը հնչեցներ: Գործադիր մարմնում իշխանությունը փոխվել է, իսկ օրենսդիրում նույն այդ իշխանությունը փոքրամասնություն է կազմում: Այլ կերպ ասած, ըստ բանախոսների, Հայաստանում երկիշխանություն է ձևավորվել:
«Հայաստանում ստեղծվել է երկիշխանություն: Կա քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ես «Քաղաքացիական պայմանագիր»-ը չեմ համարում կայացած կուսակցություն, էլ չեմ ասում ՀՅԴ-ի մասին, որ 120 տարվա պատմություն ունի, բայց մինչև հիմա կայացած չէ: ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններում ստացավ 81 տոկոս: 81 տոկոս ձայն ստանալ և չունենալ ընդդիմություն, դա մինուս է երկրի համար: Կարծում եմ՝ դեկտեմբերին նույն խնդիրը կառաջանա»,- հանրային քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը:
Իսկ ի՞նչ սցենարով է լուծարվելու խորհրդարանը: Այստեղ ևս մի քանի տարբերակ կա: Ամենաքիչ հավանականը փորձագետները համարում են այն, որ խորհրդարանական բոլոր ուժերը կհամաձայնեն վայր դնել մանդատները:
Հաջորդ սցենարը վարչապետի հրաժարականն է: Այստեղ էլ երաշխիքներ չկան, որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի:
«4-5 սցենար կա: Ամենաթարմն այն է, որ Ազգային ժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 101 պատգամավորից: Եթե «Ելք» դաշինքի պատգամավորները և ցուցակի մյուս անունները հրաժարական են տալիս, ԱԺ կազմը կտրուկ պակասում է 101-ից և դառնում է հակասահմանադրական Ազգային ժողով: Սա բարդ, խուճուճ սցենարներից է»,- նշել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Հանրային քննարկմանը մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Համբարձումյանը: Նա նշեց, որ որքան շուտ լինեն ընտրությունները, այդքան կշահի պետությունը:
«Կարծում եմ, որ այս վիճակից դուրս գալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն Ազգային ժողովի լուծարումն է: Այնպես չէ, որ արտահերթ ընտրություններից հետո ռիսկերը իսպառ կվերանան»,- հավելեց նա:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը, ըստ մասնագետների, հնարավոր է: Այս ժամանակահատվածը բավարար է նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը մինչև հոկտեմբերի վերջ փորձագետները իրատեսական են համարում, այսինքն՝ ըստ նրանց, դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման համար գոնե տեխնիկական խոչընդոտներ չկան:
21:13 06.05.2025
Ժորժինյոն կարիերան կշարունակի Բրազիլիայում21:00 06.05.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանըՎարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվի է առնվում Ձեր վարկային պատմությունը՝ մինչ այդ ունեցած վարկերի մարումների հաճախականությունը, արձանագրված ուշացումները և այլն, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հետևաբար, կարևոր է հետևել դրական վարկային պատմության պահպանմանը՝ ժամանակին կատարելով ֆինանսական պարտավորությունները։ Սակայն եթե ունեք անհուսալի դասով դասակարգված, 1 մլն դրամը չգերազանցող վարկեր և […] ...
20:55 06.05.2025
Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...
20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր«Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...
20:30 06.05.2025
Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած պաստառինԿատալոնական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված պաստառ, որի վրա նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է: «Ինտերից» պաստառի վրա ներկայացված են նաև Դենզել Դյումֆրիսի, իսկ «Բարսելոնայից»՝ Վոյցեխ Շչեսնիի, Լամին Յամալի ու Դանի Օլմոյի լուսանկարները: ⭐️ MATCHDAY! ⭐️#InterBarça @ChampionsLeague pic.twitter.com/9mwNhzM4nb — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2025 ...