ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը:
«Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա և Էնդրյու Շեֆեր-ԱՄՆ) ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես, պահպանելով ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու:Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես նաև սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ինտենսիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու համար»: