Արվում է ամենը` ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործը բացահայտելու ուղղությամբ. Հայկ Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Արվում է ամենը` ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործը բացահայտելու ուղղությամբ. Հայկ Գրիգորյան

13:20 08.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման գործին: Նա նշեց, որ գաղտնալսման փաստով դատախազության կողմից հարուցվել է քրգործ, փոխանցվել Քննչական կոմիտեի վարույթ, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով` այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին:

«Դատավարական որոշումներ կայացնելու փուլում մենք կտեղեկացնենք: Վստահեցնում եմ, որ արվում է ամենը` գործը բացահայտելու ուղղությամբ: Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի այս միջոցառումը, մենք դրանից հետո կանդրադառնանք այդ հարցին»,- տեղեկացրեց նա:

Հարցին` գաղտնալսված անձանց ձայների համապատասխանությունը ստուգելու համար քննչական գործողություններ արվելո՞ւ են արդյոք և հրավիրելո՞ւ են միջազգային փորձագետների, Գրիգորյանը պատասխանեց, որ համապատասխան հարցումները կատարվում են, փորձաքննությունները նշանակվել են նշված բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, իսկ միջազգային մասնագետների ներգրավում գործող վարույթի շրջանակներում չկա:

«Չեմ կարծում, թե մեր մասնագետները բավարար գիտելիքներ, ունակություններ, կարողություններ չունեն: Իհարկե, ունեն: Համապատասխան փորձաքննությունները նշանակվել են, դրանց արդյունքներով կկայացնենք համապատասխան որոշումներ»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` գաղտնալսման հետ կապված գործ քննելու, բացահայտելու փորձ ունե՞ն արդյոք, Քննչական կոմիտեի ղեկավարը նախ` նշեց, որ գաղտնալսման դեպքը մտահոգիչ է, ապա հայտնեց, որ նման գործերի քննության փորձ անձամբ ինքը չունի և չի հիշում, որ իրենց պրակտիկայում նման գործ լիներ:

«Նախաքննության ընթացքում առաջին երեք օրվա ընթացքում կազմվում է նախաքննության պլանը, այդ միջոցառման ժամանակ նախանշվում է հարցաքննվող անձանց շրջանակը, հետագա գործողությունները, նշանակվող փորձաքննությունները, և գործի առանձնահատկությունից ելնելով` ճիշտ չէր լինի շատ մանրամասներ ներկայացնել: Մենք առգրավումներ, խուզարկություններ, հարցումներ ենք արել»,- նշեց Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP