13:46 08.10.2018
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն առայժմ մանրամասներ չի հաղորդում: ՀՀ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս գործի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ այնքան է, որքան հանրությանը հայտնի է, ապա խոստացավ` քննությունը կընթանա, կիրազեկեն:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարապետյանի սպանության մեջ կասկածվող նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին պատկանող ատրճանակը եղել է պարգև, որը տրվել է 2001թ. մարտին՝ վարչապետի որոշմամբ, Գրիգորյանը նշեց.
«Որևէ անձ հենց այնպես չի պարգևատրվում, ինչ-որ ձեռքբերման համար է պարգևատրվել, խնդիրն այդ չէ: Եթե կա հանցավոր մտադրություն, սպանության դիտավորություն, մտադրություն, յուրաքանչյուր զենքով, առարկայով էլ, քարով էլ կարելի է այդ մտադրությունն իրագործել, այլ բան է, որ քննարկվի միջնորդագիր ներկայացնելը: Օրինակ՝ ինձ հայտնի չէ մի փաստ, որ ինչ-որ անձ հենց այնպես պարգևատրվի զենքով»:
Գրիգորյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք հետևում են վարչապետի հանձնարարականին, որ քննիչները հանրությանը ճիշտ տեղեկատվություն մատուցեն, ինչին նա պատասխանեց.
«Ինձ երբևէ հայտնի չի եղել փաստ, որ քննիչը հանրությանը խեղաթյուրված ինչ-որ բան ներկայացնի: Պահանջը եղել է, որ հանրության և իրավապահների միջև որևէ բարիկադ չլինի և հանրության համար առավել բաց լինի, հանրության շահերով առաջնորդվենք, հաշվետվողականությունն առավել մեծ լինի: Այդ խնդիրն է եղել, թե չէ ինչպե՞ս կարող է քննիչը խեղաթյուրված ներկայացնի ինչ-որ քրգործի մանրամասներ. դա հանցագործություն է»:
Գրիգորյանն ընդգծեց` քրգործում կա առնվազն երկու կողմ, ընդ որում, մեծ մասամբ դրանք հակասական, իրարամերժ շահեր են, և երբ կողմերից մեկի պատկերացմամբ` գործը չի ավարտվում կամ գնահատականը չի տրվում, առաջանում է դժգոհություն:
«Խնդիրը եղել է այն, որ մենք իրավունք չունենք հանրության վստահությունը որևէ կերպ, որևէ չափ նվազեցնել»,- ասաց նա:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...